Պենտագոնը Պակիստանին ռազմական փոխհատուցումներ չի վճարելու 2016 ֆինանսական տարվա համար
INTERNATIONAL NEWSՊենտագոնը Պակիստանին ռազմական փոխհատուցումներ չի վճարելու 2016 ֆինանսական տարվա համար։ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը Կոնգրեսին հայտնել է, որ Իսլամաբադը չի ձեռնարկել բավականաչափ միջոցառումներ Հակկանի ցանցի դեմ, հայտնում է Reuters-ը։
«Այս պահին միջոցներ չեն կարող փոխանցվել Պակիստանի կառավարությանը, քանի որ նախարարը չի կարող հաստատել, որ Պակիստանը բավականաչափ միջոցառումներ է ձեռնարկել Հակկանի ցանցի դեմ՝ ազգային պաշտպանության մասին օրենքի պահանջներին համաձայն»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ադամ Սթամփը։
Հակկանի ցանցը Աֆղանստանում գործող ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Թաիլբանի հետ միասին ու պարտիզանական պայքար է մղում կառավարության ու ՆԱՏՕ-ի ուժերի դեմ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



