Ինչպիսին է մարդը հարաբերություններում` կպատմեն նրա մատները
LIFEInfoman.am-ը ներկայացնում է մի պարզ թեստ, որը ձեր մասին շատ բան կարող է պատմել: Այն շատ պարզ է ուղղակի նայեք ձեր ձեռքին և համեմատեք բութ մատի ֆալանգների երկարությունը:
1. Վերևի մասն ավելի մեծ է, քան ներքևինը
Այդպիսի մատ ունեն կրքոտ մարդիկ, նրանք ամբողջությամբ խորասուզված են սիրո մեջ: Աշխատանքը, ուսումը և մնացած աշխարհը ոչինչ է երկրպագության օբյեկտի հետ համեմեատած: Եթե, Աստված մի արասցե, նրա սիրելին ուշ է պատասխանում նամակին կամ հանկարծ հեռախոսին չի պատասխանում, նա կարող է հունից դուրդ գալ և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
2. Ֆալանգները գրեթե հավասար են
Այս մարդիկ հանգիստ են և ողջամիտ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում: Նրանք ուշադիր պլանավորում են իրենց և իրենց սիրելիների կյանքը և կարևոր չէ, թե դա վերաբերում է առօրյա խնդիրներին, թե անձնական հարաբերություններին: Այս մոտեցումը հանգեցնում է այն բանին, որ այդ հարաբերությունները կարող են դանդաղ զարգանալ: Նա մտածում է յուրաքանչյուր մանրուքի մասին:
3. Ներքևի մասն ավելի մեծ է, քան վերևինը
Այսպիսի մատներով մարդկանց հասարակությունը վստահում է: Նրանք ողջամիտ են և ուշադիր: Հակված են մտածել այն ամենի մասին, ինչ կատարվում նրանց հետ և նրանց շուրջը: Նույնը վերաբերում է անձնական հարաբերություններին: Նրանք հաճախ հարցնում են. «Ինչու՞», «Ի՞նչ կլինի, եթե ...»:



