Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն արդիականացվել է

SOCIETY

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնը, որը հայտնի է նաեւ որպես «111» թեժ գիծ ծառայություն, արդիականացվել եւ համալրվել է նորագույն տեխնոլոգիական լուծումներով: Արդյունքում առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ու հանգիստը կազմակերպելու համար:

Վերանորոգված, ավելի ընդարձակ տարածքով կենտրոնն ապահովվել է LED լուսավորման ընդհանուր եւ անհատական՝ ինքնակառավարվող համակարգերով, ինչի շնորհիվ կենտրոնի աշխատակիցներից յուրաքանչյուրը կարող է լուսավորության ցանկալի մակարդակ ապահովել կոնկրետ իր համար նախատեսված աշխատանքային տարածքում: Ներդրվել է օդորակման նոր համակարգ: Նորարարական լուծումներ են կիրառվել Զանգերի կենտրոնի տարածքում ձայնամեկուսացում ապահովելու համար:

«Բաժանորդների Աջակցման Զանգերի կենտրոնի վերազինման նպատակը բաժանորդների սպասարկման որակի բարձրացումն է, որի հիմնական տարրերն են կենտրոնի տեխնոլոգիական բարելավումը, ավելի շատ աշխատակիցներ տեղակայելու հնարավորությունն ու Զանգերի կենտրոնի գործակալների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեք չի բավարարվում գործող համակարգերի աշխատանքով, այլ ձգտում է դրանց անընդհատ կատարելագործմանը: Նորարարությունների կիրառումը շարունակական գործընթաց է եւ վերաբերում է ընկերության բոլոր ստորաբաժանումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան տասնմեկամյա գործունեության  եւ մրցակցային առավելության հիմքում այս մոտեցումն է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաժանորդների Աջակցման Զանգերի կենտրոնն ընկերության առանցքային ստորաբաժանումներից է, որի նպատակը բաժանորդների հարցերին, խնդիրներին արագ արձագանքելն է, լուծումներ տալը, ծառայությունների վերաբերյալ տեղեկացնելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելը՝ ներառյալ նեղ մասնագետի ուղեւորումը կոնկրետ հասցեով՝ տարեց կամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: 2017 թվականի հունվարից մինչեւ մայիս ամիսը ներառյալ,  Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն սպասարկել է 1,573,961 զանգ, էլեկտրոնային 5521 նամակ, առցանց 5871 հարցում եւ  գրավոր 502 դիմում:

Վերանորոգված աշխատավայրում, համակարգչային նորագույն տեխնիկայից օգտվելով, բաժանորդներին միաժամանակ կարող է սպասարկել ավելի շատ աշխատակից, քան նախկինում:՝ Հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնված ժամանակացույցը՝   մասնագետների համար ստեղծվել են հանգստի անհրաժեշտ պայմաններ. լիարժեք կահավորված հանգստի սենյակ եւ խոհանոց: Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն իր պայմաններով  հարմարեցված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող աշխատակիցների տեղաշարժման համար:

 Բաժանորդների բարձրակարգ սպարասարկմանն ու անհրաժեշտ տեղեկատվությանն ուղղված՝ զանգերի կենտրոնի բարելավման գործընթացը շարունակական է լինելու:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Բաժանորդների աջակցման արդիականացված զանգերի կենտրոնը, արդեն իսկ ունենալով համապատասխան փորձ, պատրաստ է վճարովի հիմունքներով բաժանորդային հեռահար սպասարկում իրականացնել նաեւ փոքր, միջին եւ խոշոր ընկերությունների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնում իրականացված նորամուծությունների մասին, նախքան դրա պաշտոնական բացումը, առաջինը հաճելիորեն տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետեւում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին (https://www.facebook.com/MTSArmenia/): Զանգերի կենտրոնն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live («Ֆեյսբուք լայվ») համակարգի միջոցով, եւ ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին: 

Ի դեպ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնի աշխատակիցները չեն կրում աշխատանքային համազգեստ՝ ի տարբերություն սպասարկման կենտրոններում աշխատող անձնակազմի: Աշխատակիցների նկատմամբ այս մոտեցումով ընկերությունը հոգացել է վերջիններիս հարմարավետության մասին՝ ելնելով հերթափոխի վրա հիմնված աշխատանքային ծանրաբեռնված ժամանակացույցից եւ այն հանգամանքից, որ շփումը բաժանորդների հետ չի իրականացվում առերես:

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”