Նեխուրի ու նրա հյութի օգտակար հատկությունների մասին
LIFEPast.am-ը գրում է
Նեխուրը անփոխարինելի միջոց է համարվում է բժշկության մեջ: Նրա տերևները օգտակար են մաշկի բորբոքման հիվանդությունների բուժման համար։ Անհրաժեշտ է կես բաժակ նեխուրի տերևների վրա լցնել քացախ, ավելացնել կես գդալ աղ և դնել բորբոքված մասերի վրա։ Նեխուրը օգնում է ալերգիայի դեմ պայքարում:
Պետք է նեխուրի մանրացրած արմատները 2 ճաշի գդալով լցնել մեկ բաժակ սառը ջրի մեջ, և թրմած թողել երկու ժամ: Օրական երեք անգամ խմել սնվելուց 15-20 րոպե առաջ՝ բաժակի 1/3-ի չափով։ Այս համեստ բանջարեղենն արդյունավետ կերպով իջեցնում է արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:
Իսկ նեխուրի հյութի մեջ առկա ալկալինային հանքանյութերը լիովին հանգստացնում են նյարդային համակարգը: Հայտնի է նաև, որ նեխուրը պարունակում է հակաքաղցկեղային տարրերի առնվազն 8 տեսակ, որոնք դադարեցնում են քաղցկեղածին բջիջների զարգացումը: Նեխուրի հյութը օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Օրվա ընթացքում պետք է հաճախ նեխուրի հյութ խմել:
Այն կօգնի ազատվել քաղցրի հանդեպ ունեցած թուլությունից:



