Կարտոֆիլի «սուպեր» հատկությունները
LIFE
Past.am-ը գրում է.
Կարտոֆիլը մեր սեղանների ամենատարածված խորտիկն է, սակայն ավելորդ քաշի կամ շաքարախտով տառապելու դեպքում այն դառնում է դելիկատես: Այն պետք է ուտել հազվադեպ, քիչ քանակությամբ և միայն օրվա առաջին կեսին:
Կարտոֆիլը օգտակար է, պարունակում է վիտամին С, В խմբի վիտամիններ, ֆոլիաթթու, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, յոդ և մարգանցովկա: Մեծ քանակությամբ կալիումի պարունակության շնորհիվ այն պարտադիր է երիկամների, սրտի և ստամոքսի հետ կապված դիետաների դեպքում:
Հում կարտոֆիլի հյութը արդյունավետ բուժում է ստամոքսաաղիքային տրակտը, նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը և բուժում է գաստրիտը: Այնպես որ, սննդակարգից այն ամբողջությամբ չի կարելի բացառել: Եթե փորձում եք առողջ ապրելակերպով ապրել, ապա ընտրեք վարդագույն կամ մուգ կարտոֆիլը:
Այս պալարներում օսլան ավելի քիչ է, քան բաց կեղևով կարտոֆիլում, դրանից բացի գունավոր կարտոֆիլի ածխաջրերն ավելի դանդաղ են մարսվում, քան սպիտակինը: Մասնագետները պնդում են, որ մուգ կարտոֆիլից գիրանալու հավանականությունն ավելի պակաս է:




















































