Ստամբուլի օդանավակայանում բրիտանուհի է կախվել
SOCIETYՍտամբուլի օդանավակայանում չվերթից ուշացած բրիտանուհին կախվել է:
Hurriyet-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի հպատակ Ժակլին Էնն Սաթոնը Լոնդոնից Ստամբուլ է ժամանել շաբաթ երեկոյան: Կինը պետք է փոխեր ինքնաթիռը՝ իրաքյան Էրբիլ հասնելու համար:
Կինն օդանավակայանի աշխատակիցներին ասել է, որ նոր տոմս գնելու գումար չունի: Նա զուգարան է գնացել եւ կոշիկների կապիչներով կախվել: Պարբերականի փոխանցմամբ, Սաթոնի մարմինը հայտնաբերել են Ռուսաստանից ուղեւորուհիները, որոնք ոստիկանների եւ բժիշկների են կանչել: Վերջինները, սակայն, նրա մահն են արձանագրել:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



