Վրաերթ Ծաղկալանջ գյուղում. Բնակիչը տեղում մահացել է
SOCIETYՀոկտեմբերի 18-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 34 TN 864 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 1951 թ. ծնված Գ. Օ.-ին, ով տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



