Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նորովի գնահատելով Հայաստանի և Արցախի զբոսաշրջային վայրերը. մեկնարկեց Fun Armenia խորագրով արշավը

SOCIETY

Fun Armenia խորագրով արշավը, որն իրականացվում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ, մեկնարկել է: Այն նախաձեռնել են eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակն ու PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակը:

Fun Armenia» խորագրով արշավի նպատակն է բացահայտել և ցույց տալ Հայաստանի ամեն մասնիկը։  Թե Հայաստանի ու Արցախի քաղաքացիները, և թե զբոսաշրջիկները կարող են լուսանկարել և ցույց տալ զբոսաշրջային «ուրիշ» Հայաստանը։ Ցանկացողները կարող են հրապարակել լուսանկարներ, որոնք ցույց կտան Հայաստանի, Արցախի եզակիությունը, որոնք կզարմացնեն և կներկայացնեն հայաստանյան ամբողջ ներկապնակը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը նշեց, որ սա լավ հարթակ է հայաստանյան զբոսաշրջային վայրերն ու հնարավորություններն այլ տեսանկյունից ներկայացնելու, նոր վայրեր բացահայտելու համար:

«Այս մրցույթը հնարավորություն է տալիս, որ տեղի բնակիչները ևս նորովի գնահատեն Հայաստանի, Արցախի զբոսաշրջային վայրերը: Մենք հետևելու ենք ընթացքին, Զբոսաշրջության պետական կոմիտեն լավագույն լուսանկարները կօգտագործի Armenia.travel կայքէջում, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի համար կոմիտեն պատրաստել է անակնկալ»,-ասաց Լիլիթ Խանջյանը:

eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր Տիգրան Ճորոխյանի խոսքով՝  արշավն անցկացվելու է երկու փուլով և յուրաքանչյուր փուլի արդյունքներով կորոշվեն հաղթողները։ Առաջին փուլի հաղթողին կորոշի ժյուրին, իսկ երկրորդի հաղթողին՝սոցիալական ցանցում քվեարկության արդյունքներով։ Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա Հայաստանում խելահեղ հանգստի հնարավորություն։

«Շատերը չեն ճանաչում Հայաստանը, այնինչ մեր երկիրն ունի հրաշալի հնարավորություններ, մեծ բազմազանություն ժամանակակից զբոսաշրջության բոլոր պահանջներին բավարարելու համար: Մենք ունենք շատ լավ բնություն, որտեղ կարելի է քայլարշավ իրականացնել, ունենք մարդիկ, որոնք հյուրասեր են, շփվող են, կրում են ավանդույթներ, հետաքրքիր մշակույթ»,-ասաց Տիգրան Ճորոխյանը:

Նրա խոսքով՝ տարածված է կարծիք, որ Հայաստանում հանգիստ կազմակերպելն ավելի թանկ է, քան արտերկրում. իրականում  այդպես չէ: Հայաստանն ունի այլընտրանքային զբոսաշրջության կազմակերպման լավ հնարավորություններ, այդ ոլորտում մատչելի հանգիստ կազմակերպելը նույնպես հնարավոր է: Ահա այդ բոլոր հնարավորությունները ներքին զբոսաշրջիկները կարող են լուսանկարների տեսքով ներկայացնել:

Նման լուսանկարներ ունեցողներն, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին, պետք է ներբեռնեն PicsArt  հավելվածը կամ մուտք գործեն սոցիալական ցանց համակարգչից՝ տեղադրելով Հայաստանի յուրօրինակ լուսանկարները #FunArmenia հեշթեգով: PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակույթի կառավարիչ Նազելի Պետրոսյանը նշեց, որ լուսանկարը պետք է տեղադրել մեկնաբանությամբ` մի քանի բառով նկարագրելով յուրաքանչյուր նկարը` ըստ տեղակայման, կարևորության կամ այլ հետաքրքիր տեղեկության:

«PicsArt –ը տալիս է բազմաթիվ հնարավորություններ աշխատելու լուսանկարների հետ, խմբագրելու դրանք: Այսինքն` սովորական լուսանկարից կարող եք ստանալ հրաշալի մի արդյունք: Տրամաբանական քայլերով հավելվածը ձեզ կուղղորդի, որպեսզի հասկանաք, թե ինչպես կարող եք վարվել նկարի հետ»,-ասաց Նազելի Պետրոսյանը:

Մրցույթը կտևի մինչև սեպտեմբերի 9-ը, այնուհետև  կամփոփվեն արդյունքները:

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”