Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է Մալոռուսիայի հանճարեղ հեղինակը

INTERNATIONAL NEWS
Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների կողմից անկախ պետություն կազմավորելու ձգտումները նորություն չէին: Սակայն, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոյի սադրիչ հայտարարությունը՝ Դոնեցկ մայրաքաղաքով Մալոռուսիա կազմավորելու վերաբերյալ, որն, իբր, ներառելու է ոչ միայն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներն, այլև ողջ Ուկրաինան, դեռ շատ երկար ժամանակ նույնիսկ Դոնեցկի անկախության նախագիծն անկատար կթողնի:
 
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս օրերին մեր հարևան Վրաստանում գտնվող Պյոտր Պորոշենկոն՝ Ուկրաինայի նախագահը, խստորեն քննադատեց այս հայտարարությունը՝ պնդելով, թե այն «Ուկրաինան մասնատելու Ռուսաստանի հերթական ծրագիրն է, որը երբեք իրականություն չի դառնա»: Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը, ԵԱՀԿ–ն, ինչպես նաև՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցություններում Ռուսաստանի պատվիրակ Բորիս Գրիզլովը, մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում Մալոռուսիա՝ Փոքր Ռուսաստան, անվամբ պետություն հիմնելու անջատողականների հայտարարությունն ու Լուգանսկի տարակուսանքը, թե՝ իրենց հետ նման նախագիծ չի էլ քննարկվել:
 
Խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք ճմրթված թղթի կտորի վրա գրված հայտարարությունը, որ Զախարչենկոն շատ հանգիստ ասպարեզ նետեց, սեփական հանճարեղ հորինվածքն էր, թե՞, այնուամենայնիվ, Մոսկվան այսպիսով փորձել է միջազգային հանրության տրամադրությունը շոշափել՝ հետագայում կողմնորոշվելու և աշխարհի կարմիր գծերն իր համար վերջնականապես որոշարկելու հարցում: Եթե առաջինն է՝ Զախարչենկոն չէր կարող ավելի մեծ վնաս հասցնել իր երազանքին, քան՝ արեց, Պորոշենկոյի ու կոռուպցիայի մեջ թաթախված նրա կառավարության նկատմամբ վերջին շրջանում չթաքցվող հիասթափություն ապրող միջազգային հանրության բարեհաճությունը` նորից Կիևի ուղղությամբ շրջելու: Եթե երկրորդը՝ ասվածի հասցեատերը նաև Մոսկվան է դառնում, և դժվար է հավատալ անգամ, որ այստեղ այդքան անզգուշ ու ցինիկ կարող էին գտնվել:
 
Անշուշտ, ռազմական տեսանկյունից, ինչպես արևմտյան քաղաքագետներն ու մեդիան են կանխատեսում, Զախարչենկոյի հայտարարությունը որևէ իրական հետևանքի չի հանգեցնի, և ճակատային գիծն, ամենայն հավանականությամբ, չի փոփոխվի: Բայց Դոնբասում և առհասարակ տարածաշրջանում լարվածությունն, իհարկե, կավելանա: Ավելին՝ չենք զարմանա, եթե այստեղ նույնպես բազմազգ ուժեր հայտնվեն, որոնք այժմ արդեն շատ կոնկրետ հիմք կունենան Կիևին ու աշխարհը ռուսական ագրեսիայից ու նրա հովանավորյալների սադրանքներից փրկելու համար:
 
Ոչ ոք Մոսկվային թույլ չի տա Ուկրաինայի արևելքում աբխազական սցենար գործադրել, և դա նույնքան արդարացված կլինի, որքան՝ ուկրաինական խելամիտ ուժերի միավորումը, երկիրը կոռումպացված հրուշակագործների, տարատեսակ բանդերականների ազդեցությունից դուրս բերելն ու նորմալ պետության կենսագործումը: Ղրիմը գուցե իսկապես այլևս կորսված տարածք է Ուկրաինայի համար, թեպետ՝ ոչ ոք չի մոռանա, որ ռուսների կողմից՝ օկուպացված: Բայց Ուկրաինան դեռ կա, և աններելի կլինի, եթե բոլոր այս խաղացողների համատեղ ջանքերով մի օր այն ուղղակի գոյություն չունենա:
 
 
 
Գոհար Սիմոնյան
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris