Հայաստանում արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է
SOCIETYՀայաստանում արևային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է։ Արդեն մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ համակարգային կայանի շինարարությունը։ Շուտով դրանց թիվը կավելանա ևս մի քանիսով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7 ընկերության։ Դրանք են՝ «Սոլար Փրոդակշնը», «Ռեպ Քուռը», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Սոլ էներջին», «Ջիէյչ Էներջին», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»–ն։ Կայանները նախատեսվում են կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի վարչական տարածքներում։ Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2038 թ.։ Բոլոր յոթ կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա։ Նախնական հաշվարկներով, նման մեկ կայանի կառուցման ներդրումային արժեքը հասնում է 1 մլն դոլարի։
Այս կայանների գործարկումով կավարտվի ծրագրի առաջին փուլը։ Արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլում կառուցվելիք արևային համակարգային կայանների ինչպես հզորությունների սահմանաչափերը, այնպես էլ սակագները։
Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսված է կառուցել այդպիսի կայաններ՝ գումարային 10 մեգավատ հզորությամբ։
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



