Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Տեխնոլոգիական հագեցվածությունը թույլ է տալիս Հայաստանում հայտնաբերել գենետիկ հիվանդությունները նաև նախածննդային փուլում

SOCIETY

Ամենատարածված գենետիկ հիվանդությունը Հայաստանում պարբերական հիվանդությունն է: Սակայն տեխնոլոգիական հագեցվածությունն այսօր արդեն թույլ է տալիս Հայաստանում հայտնաբերել քրոմոսոմային բոլոր տեսակի խանգարումները ինչպես նորածինների, երեխաների, մեծահասակների մոտ, այնպես էլ նախածննդային (պրենատալ)փուլում: Շատ են դիմում հիվանդության ժառանգական ռիսկը՝ հատկապես չբերության ռիսկն  ախտորոշելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանն ասաց, որ բժշկական գենետիկայի մասնագետներ պատրաստելու նպատակով ներկայումս քայլեր են իրականացվում ԵՊԲՀ-ի բժշկական գենետիկայի ամբիոնում՝ ստեղծելու համար նաև օրդինատուրա:

«Հայաստանը լիարժեք հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով՝ ախտորոշելու գրեթե բոլոր գենետիկ հիվանդությունները: 20 տարվա ընթացքում մենք կարողացել ենք ունենալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ախտորոշման համար: Օրինակ՝ ցիտոգենետիկ  մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել քրոմոսոմային բոլոր տեսակի խանգարումները ինչպես նորածինների, երեխաների, մեծահասակների մոտ, այնպես էլ նախածննդային (պրենատալ)փուլում, երբ դիմում է հղի կինը՝  պտղի քրոմոսոմային հետազոտության համար:  Գենային մուտացիաների համար օգտագործվում են մոլեկուլյար գենետիկ հետազոտությունները:  Ունենք նոր սերնդի սեգմենտավորում, որի միջոցով կարելի է ուսումնասիրել գեների պանելները: Դա բավական արդյունավետ հետազոտություն է՝ ուսումնասիրելու բոլոր գեները, որոնք կապված են լեյկոզի, քաղցկեղի, հոգեկան խանգարման հետ»,-ասաց Թամարա Սարգսյանն ու հավելեց, որ  դրանց շնորհիվ նշանակվում է թիրախային բուժում: 

Նրա խոսքով՝ պարբերական հիվանդությունն առավել տարածված է հայերի, քան այլ ազգերի մոտ, քանի որ գենետիկ փոփոխությունը, որ առաջացնում է այդ հիվանդությունը, ծագել է միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղից միգրացիայի հետևանքով փոխանցվել է ազգերին: «Գենետիկ հիվանդության ժառանգման ռիսկը ախտորոշելու համար դիմողների թիվն իսկապես շատ է: Դիմողների մեծ մասը գալիս են, երբ ընտանիքում կա նման խնդիր՝ օրինակ, երբ մի երեխան արդեն հիվանդ է, գալիս են մյուս երեխայի հիվանդ ծնվելու ռիսկը որոշելու:  Մենք այդպիսի ընտանիքների հետ իրականացնում ենք գենետիկ խորհրդատվություն, մեր բժիշկները զրուցում, հետազոտում են, հետո ուղարկում  լաբորատորիա: Շատ են դիմում նաև չբերության գենետիկ ռիսկը պարզելու համար»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնն ամեն տարի ձեռք է բերում նոր տեխնոլոգիաներ՝ հիմնականում միջազգային գրանտների շնորհիվ: 2 տարի առաջ նոր տեխնոլոգիա են ստացել Գիտության պետական կոմիտեի գրանտի շնորհիվ՝ նոր սերնդի սեգմենտավորման հզոր տեխնոլոգիա: «Կարծում եմ՝ վերջին երկու տարվա ամենամեծ նվաճումն էր: Սակայն սարքեր ունենալը քիչ է, անհրաժեշտ է նաև պատրաստել մասնագետներ:  Նրանք մշտապես վերապատրաստվում են արտերկրում: Համագործակցում ենք նաև  Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն գենետիկ կենտրոնների, համալսարանների հետ, կատարում են փոխայցելություններ, փորձի փոխանակում: Գենետիկ հետազոտությունը կյանքում իրականացվում է 1 անգամ, և մենք հետազոտման համար պատասխանատու ենք»,-ասաց Թամարա Սարգսյանն ու հավելեց, որ ԵՊԲՀ-ում հիմնել են  բժշկական գենետիկայի ամբիոն, որտեղ, հուսով են, որ այս ուսումնական տարում օրդինատուրայում արդեն կունենան ընդունելություն՝ գոնե 2 գենետիկայի մասնագետ պատրաստելու համար:

Կենտրոնի ընդհանուր այցելուների թիվը կազմում է ավելի քան 35.000: Սակայն նրանցից բոլորը չեն, որ ունեն գենետիկ հիվանդություն, գալիս են տարբեր պատճառներով: Գենետիկ մուտացիաներ առաջացնող գործոններն են  Հայաստանում ճառագայթումը, քիմիական ազդակները: Մի քանի ուռուցքային հիվանդությունների ժառանգման ռիսկը մեզ մոտ 10-15 տոկոս է: Հայաստանում գործում են նաև քաղցկեղի գենետիկայի բնագավառում աշխատող մասնագետներ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League