Լուսնային փոշով Արմսթրոնգի պայուսակը վաճառվել է 1.8 մլն դոլարով
INTERNATIONAL NEWSԼուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պայուսակը, որում նա դրել էր լուսնային գրունտի օրինակները, Sotheby"s-ի աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1969 թվականին պայուսակը գտնվում էր «Ապոլոն-11» տիեզերանավում: Սկզբում դրան մեծ կարևորություն չէին տվել և վաճառել էին կառավարական առցանց աճուրդի ժամանակ: Պայուսակում, սակայն, պահպանվել էին լուսնային մակրերևույթի օրինակները՝ փոքր քարեր և փոշի: ՆԱՍԱ-ում սկսել էին պայքարել ցուցադրանմուշի համար: Դրա վերջին տերը Չկագոյի բնակիչ էր, ով 2015 թվականին պայուսակը գնել էր 995 ԱՄՆ դոլարով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



