Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներն ընդլայնվում են. Սուրեն Կարայանն ընդունել է Դանիել Մուլլանիին

SOCIETY

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանիին և նրա գլխավորած պատվիրակության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Կարայանը ողջունելով հյուրերին, նշել է`

«Ուրախ եմ  հանդիպելու Ձեզ հետ, և քննարկելու մեր հետագա համատեղ զարգացմանն ուղղված քայլերը, մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում ամբողջովին իրացված չէ և մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում և պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»:

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում շատ ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, և տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան:   

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես և իմ թիմը ժամանել ենք Հայաստան մեր երկրների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկելու երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար», - նշել է Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Լ.Դանիել Մուլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և քննարկումներին` առևտուր և ներդրումներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ և այլն:

Հատկապես կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը: Նախարարի առաջին տեղակալ Գ.Մելքոնյանը նշել է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը, երկխոսության ապահովման ճանապարհով, հատկապես այն ուղղություններով, որոնք իրենց հետ կբերեն ԱՄՆ բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացման և ավելացրել, որ բիզնեսների միջև կապը  TIFA-ի շրջանակներում քննարկվող ամենակարևոր ուղղություններից մեկն է:Նա նաև կարևորել է առաջիկայում համատեղ նիստի անցկացման հնարավորությունը:  

Համաձայնագրով հիմնված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդը հայկական կողմից նախագահում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ ամերիկյան կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League