Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Բոլոր ազգերի մեջ հայ մայրիկն` առաջին մրցանակի հաղթող. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերի Սարիկյանը, հղիության շրջանից հաճախելով Գերմանիայի Մանհայմ քաղաքի մայրիկների դպրոց, նպատակ է ունեցել իր բնավորության համաձայն պահպանել կարգապահ լինելու սկզբունքը և հղիության ողջ ընթացքում «ապահովել» իր մանկիկի բնականոն զարգացման ընթացքը: Բայց միայն կարգ ու կանոնին հետևելը չի եղել նրա դպրոց հաճախելու նպատակը, այլև ողջ հղիության ընթացքը հետաքրքիր դարձնելն ու նույն կարգավիճակում գտնվող ապագա այլ մայրիկների հետ շփվելը:

«Մայրիկների դպրոցի մասին իմանալուց հետո սկզբում մեծ հաճույքով հաճախեցի նախապատրաստական դասընթացների: Դրանից հետո մասնակցեցի երեխայի ճիշտ կերակրման հմտությունների դասընթացին: Այսինքն, հղիության ողջ ընթացքի համար անհրաժեշտ բոլոր դասընթացներին հաճախեցի: Հայտնի է, որ հետծննդյան շրջանում բոլոր մայրերը հետծննդաբերական դեպրեսիաների մեջ են ընկնում, և երեխայիս ծննդից հետո, դպրոցն ինձ առաջարկեց վերականգնողական դասընթացների մասնակցել»,– ասաց Մերի Սարիկյանը:

Դասընթացների ժամանակ նոր ծննդաբերած մայրիկները հնարավորություն են ունեցել շփվել միմյանց հետ: Եվ այդ դասընթացի ժամանակ, տեղեկանալով դպրոցում կազմակերպվելիք մայրիկների մրցույթի մասին, Մերին որոշել է մասնակցել և որպես մայրիկ հասկանալ, թե դասընթացների ընթացքում որքանով է հաջողվել դառնալ անթերի մայրիկ իր բալիկի համար:

«Սկզբում բացարձակ չէի մտածում հաղթելու մասին, պարզապես հետաքրքրությունից ելնելով որոշեցինք մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցող մայրիկները շատ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին: Կային ռուսներ, գերմանացիներ, հնդիկներ, թուրքեր: Բացի ինձնից, մեկ այլ հայ մայրիկ էլ կար: Առաջին փուլը հաղթահարելուց հետո, ոգևորությունս բավականին մեծացավ, քանի որ իմ հաղթելու հավանականությունը ավելի ռեալ դարձավ»,– ասաց Մերին:

Առաջին փուլի մոտ 40 մասնակիցներից երկրորդ փուլ են անցել 10–ը: Հայտարարված երկու անվանակարգից՝ «Մայրիկի լավագույն օրակարգը» և «Ամենածիծաղաշարժ պատմությունը», մեր հայրենակից երիտասարդ մայրիկին հաջողվել է առաջին անվանակարգի հաղթողը դառնալ:

«Ես մրցույթի մասնակցելու փորձ արդեն ունեի, քանի որ Գերմանիայում բնակվելու ժամանակ, երբ հաճախում էի գերմաներենի դասընթացների, հայտարարված մրցույթի ժամանակ կարողացա ընկերներիս ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին նյութեր և համոզվեցի, որ եթե ասելիքն իսկապես ազնիվ է և ցանկությունը մեծ է, որ օտարազգիները քեզ հասկանան, ապա ասելիքը փոխանցելու ժամանակ լեզվի չիմացությունը չի կարող խոչընդոտ լինել»,– ասաց Մերին:

Առաջին մրցանակը շահելուն օգնել է ոչ միայն լեզվի դասընթացների ժամանակ կուտակած փորձը, այլև մայրանալուց հետո այն զգացմունքների հրավառությունը, որը նա ապրել է երեխայի աշխարհ գալուց հետո: Մասնագիտությամբ իրավաբան–մայրիկը ոլորտի մասին հարուստ պաշար ունենալուց բացի այս ընթացքում հասկացել է, թե որն է իրականում իր հիմնական կոչումը:

«Զգացմունքների մի այնպիսի բարձր ալիք էր իմ հոգում արթնացել, որ կարծես ես գտել էի իմ իսկական՝ մայր լինելու կոչումը: Եվ եթե աղջկաս՝ Էմիլի ծնունդից հետո իմ հոգում կուտակված ամբողջ էմոցիաներն ու փորձը կարողանամ փոխանցել մեր հայ մայրիկներին, դա ինձ համար կլինի ամենաիդեալական զբաղմունքը»,– ասաց Մերի Սարիկյանը:

26–ամյա մայրիկն ասաց, որ այս պահին իր ամենամեծ ցանկությունն իրականացնելու համար նախաձեռնել է հանդիպում կազմակերպել բոլոր նորաթուխ մայրիկների հետ:

Բայց մինչ այդ, նա խորհուրդ է տալիս, որ այս զբաղված աշխարհում երեխայի հոգսերով զբաղվելուց բացի, շրջապատի մեկուսացումից միայնակության զգացում չունենալու համար շրջապատի հետ շատ խոսել ու կիսվել սեփական ապրումների մասին, ինչը թույլ կտա հաղթահարել միայնակության բարդույթը: Նա նախատեսում է նաև ստեղծել կայք, որը բոլոր մայրիկներին կօգնի ավելի տեղեկացված լինելուց բացի նաև օգնել միմյանց, և փոխանակվել սեփական պատմություններով: Ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն ստեղծված «Էմիլի & մամի» էջն ազատ հարթակ է, որի միջոցով բոլոր մայրիկները կարող են հարցեր ուղղել Մերիին և ստանալ պատասխանները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League