Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Երևանում և Նորաբացում հայտնաբերված օձերին
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 20-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում (Կիևյան փողոցի կողմից) նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մենել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հուլիսի 20-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ և գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



