Yerevan, 07.September.2026,
00
:
00
BREAKING


Անպատասխան սեր

LIFE

BlogNews.am-ը գրում է .

Թեման ծանոթ է բոլորին, դեռ շատ հին ժամանակներից: Ամբողջ համաշխարհային գրականությունը, գեղանկարչությունը, կրոնը, առասպելաբանությունը, պոեզիան, հեղինակավոր անձանց կենսագրությունները իրենց մեջ ներառում են անեծք ու մաղթանք հասցեագրված այդ զգացմունքին:

Այս թեման չի հետաքրքրի նրանց, ովքեր երբեք չեն փնտրել միջոց անպատասխան սիրո դեմ, ինչպես նաև նրանց, ովքեր հաստատ համոզված են, որ հարկավոր է դուրս շպրտել գլխից այդ դժբախտ սերը:

Սարա Վոթմանն ու Ռոյ Բաումեյստերը իրենց կատարած հետազոտությունների արդյունքում հաստատեցին այն փաստը, որբնակչության 98%-ը իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապում են անպատասխան սիրուց:

Նրանք, ովքեր տառապում են անպատասխան սիրուց պետք է աշխատեն իրենց վրա, այլապես ոչինչ չի ստացվի:

Սկսեմ նրանից, թե որն է համարվում դժբախտ սեր կամ ինչ դեպքերում է, որ  մարդիկ կարող են այն դժբախտ համարել`

  • Եթե Դուք մտածում եք, որ դիմացինին շատ եք սիրում, իսկ նա (տղան կամ աղջիկը) նույնիսկ Ձեր անունը չգիտի:
  • Եթե Դուք սիրում եք մարդու, որը ձեզանից տարիքով շատ մեծ է կամ շատ փոքր:
  • Եթե Դուք սիրահարվել եք մեկին, որին բախտ է վիճակվել ընդհամենը մեկ անգամ տեսնել, այն էլ պատահական:
  • Եթե նա ուշադրություն չի դարձնում Ձեզ, չի զանգում Ձեզ` չնայած, որ Դուք Ձեր հեռախոսահամարը տվել եք,  այն էլ մի քանի անգամ:
  • Եթե Դուք զգացմունք ունեք հանրաճանաչ մեկի հանդեպ (ֆանատիզմ):
  • Երբ Դուք սիրո խոստովանություն եք անում և կտրուկ մերժում եք ստանում:
  • Երբ Դուք իմանում եք, որ նա ուրիշին է սիրում և նրա հետ արդեն ձևավորվել է ամուր հարաբերություններ:

Հիշեք, որ ամեն ինչ շտկվող է, գլխավորը Ձեր սրտից խելացի եղեք:

Առաջին խնդիրն է հետ բերել կորցրած ինքնատիրապետումը և շարունակել ապրել նորմալ և լիարժեք կյանքով:

Դարձեք օպտիմիստ ու ժպտացեք, ուրախացեք Ձեր ամեն մի օրով և ինքներդ Ձեզ ասացեք, որ  անպայման կգտնեմ իմ երջանկությունը:

Իսկ հիմա հարցրեք ինքներդ Ձեզ, թե ինչ թերություն ունի իմ սիրած էակը, ասեմ եթե Դուք թերություններ չեք գտնում, ուրեմն լավ չեք փնտրում կամ էլ նրան լավ չեք ճանաչում:

Այս երկու հարցին պատասխանելուց հետո ինքներդ Ձեզ տրամադրեք, որ կհանդիպեք այնպիսի մեկին, որը նույնպես կունենա լավ հատկություններ, բայց դրա հետ մեկտեղ վերը նշված թերությունները չի ունենա:

Եթե ինքնաներշնչումը վատ է օգնում և սառը դատողությունը Ձեզ չի հանգստացնում, ապա փորձեք ավելի կատարյալ մեթոդ: Պլանավորեք օրն այնպես, որ ժամանակ չունենաք մտածել Ձեր դժբախտ սիրո  մասին: Գնացեք լողի, պարի, ֆիզիկական մարզումների, մաքուր օդին զբոսնեք և այլն: Ասեմ որ ջրային մարզումները հանում են ավելորդ լարվածությունը, իսկ ֆիզիկական մարզումները ապահովում են խորը և հանգիստ քուն: Իսկ ամենկարևորը, որ ձեռք կբերեք գեղեցիկ կազմվածք և շատերին կգերեք Ձեր հմայքով:

Զբաղվեք մշակութային կյանքով, հաճախեք ցուցահանդեսների, պատկերասրահներ, թատրոն, գիրք կամ ոտանավոր կարդացեք կամ գրեք և այլն: Դա հնարավորություն կտա դուրս մղել Ձեր թաքնված ապրումները, տեսնել Ձեր զգացմունքները կողքից, միգուցե հնարավոր է ինչ-որ բան վերաիմաստավորեք Ձեր մեջ: Հնարավոր է Ձեր այսպես կոչված <<դժբախտ սերը>> պատճառ հանդիսանա և մարդկությանը տա մեծ հանճար:

Չընկճվեք: Համոզված եղեք Ձեր վիշտը ոչ ծխախոտը, ոչ թմրանյութը, ոչ էլ խմիչքները չեն թեթևացնելու:

Մի փորձեք Ձեր վիշտը սփոփել նաև շատ ուտելով: Փորձեք օգնել Ձեզ` առողջ սնունդ օգտագործելով: Հաշվի առեք այն փաստը, որ ոչ ոք չի ցանկանա կապվել ալկոհոլամոլի, թմրամոլի հետ: Եթե չեք կարողանում մտածել մի այնպիսի զբաղմունք կամ գործ Ձեզ համար, որը Ձեզ ուրախություն կբերի, ապա գտեք, փորձեք կատարելագործվել և դառնալ այնպիսի հետաքրքիր մարդ, որի հետ շփումը մարդկանց հաճույք կպատճառի: Այդպես հաստատ Դուք կգտնեք Ձեր կեսին: Ձեր հուսահատ վիճակում այս խորհուրդները կարող են ծիծաղելի թվալ իհարկե, բայց հավատացեք, որ ամփոփվելով ինքներդ Ձեր մեջ, լացելով կամ տանջվելով` ոչինչ ձեռք չեք բերի:

Փորձեք վերլուծել այն իրավիճակը, որում Դուք հայտնվել եք: Չեմ ասում, որ սկսեք Ձեզ մեղադրել ու մտածեք, որ Դուք անլիարժեք մարդ եք, այլ ուղղակի սթափ գնահատեք իրավիճակը: Տեսեք, թե ուրիշները ինչպես են վարվում նման դեպքերում: Ինչումն է սիրող զույգերի գաղտնիքը, ինչու նրանք բաժանվեցին, թեկուզ թվում էր, որ շատ համապատասխան զույգ էին: Կտեսնեք, որ Դուք միակը չեք, ով տառապում է անպատասխան կամ դժբախտ սիրուց: Միգուցե՞ Դուք կարողանաք Ձեր խորհուրդներով օգնել ուրիշներին:

Ոչ մի դեպքում չի կարելի անել առաջին և ամենաահավոր սխալը` լցվել վրիժառությամբ: Վրեժխնդիր լինել մի մարդուց, ով զգացմունք չունի Ձեր հանդեպ դա ցածր, ստոր և տականք մարդու արարք է, համոզված եմ, որ Դուք հաստատ դրանց թվին չեք պատկանում: Վրեժը կործանում է հոգին և չի թողնում, որ մոռանաք հին զգացմունքները, չի թողնում, որ ընդառաջ գնաք նորին: Մի հետապնդեք նաև Ձեր սիրեցյալի նոր ընտրյալին, քանզի պետք է Ձեր մեջ ուժ գտնեք և ուրախանաք նրանց երջանկությամբ: Միայն այդ ժամանակ կարող եք ասել, որ սիրել եք անկեղծ ու մաքուր սիրով ու Ձեզ մեծատառով մարդ կարող եք համարել: Շանտաժը, ահաբեկումները, սպառնալիքները դեռ ոչ ոքի վիճակը չեն լավացրել: Արցունքները, նամակները, էժանագին ճնշումները ընդունակ չեն ոչինչ հետ բերել, դրանք միայն ատելություն, նողկանք կառաջացնեն դիմացինի մոտ, մարդիկ կսկսեն Ձեզ ծաղրել:

Դուք նաև մեծ սխալ կգործեք եթե ապագայի համար դասեր քաղելու փոխարեն, փորձեք ճնշել Ձեր մեջ այդ զգացմունքները և դուրս մղել Ձեր սիրահարվածության վիճակը` մտածելով թե ոչինչ էլ չի եղել: Սերը դա հիասքանչ զգացմունք է նույնիսկ եթե այն անպատասխան է մնացել, ուրախացեք նրանով, որ Դուք կարողացաք սիրել ու սովորեցիք սիրել:

Մյուս սխալը, որ անում են թե աղջիկները, թե տղաները դա ցուցադրական, արագ կերպով նոր ընկեր կամ ընկերուհի գտնելն է, պետք չէ: Դուք արդեն զգացել եք, թե ինչ ծանր հույզերով է ուղեկցվում անպատասխան սերը, այդ դեպքում մի պատճառեք նույն ցավը Ձեր դիամցինին, նա ոչինչում մեղավոր չէ:

Մի գցեք Ձեր ինքնագնահատականը: Մարդկանց շատերին թվում է, թե արժանի չեն երջանիկ սիրո, բայց հավատացեք բոլորն էլ արժանի են և պետք է գտնեն: Անվստահ մարդիկ հաճախ խուսափում են մտերմությունից և ավտոմատ կերպով ընտրում այնպիսի մեկին, ով բացարձակ անհասանելի է և նման ձևով խուսափում հարաբերություններից` արժանանալով անպատասխան սիրո:

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ սիրային հարաբերություններում շատ հաճախ առանձնանում են իրենց զսպվածությամբ ու սառնությամբ:

Ամեն դեպքում, ինչ պատճառով էլ, որ լինի անպատասխան սերը, կան ձևեր հաղթահարելու նրա բացասական հետևանքները:

Ամենակարևոր բանը դա խուսափելն է մենակ մնալուց, փորձեք ինչքան կարող եք շատ շփվել: Կարող եք նաև փոխել միջավայրը, եթե կա այդ հնարավորությունը, ապա գնացեք քաղաքից դուրս:

Կարող եք նաև Ձեր ապրումների մասին գրել թղթի վրա, պատմել Ձեր տանջանքները մոտիկ մարդկանց, նույնիսկ մի քանիսին: Մի քանի անգամ պատմելուց հետո Ձեր ապրումները կկորցնեն իրենց ինտենսիվությունը և այդքան ցավ չեն պատճառի:

Համոզված եղեք, որ կգտնեք Ձեզ արժանի մեկին, քանզի արդեն փորձ ունեք և կկարողանաք օգտվել անցյալի սխալներից:

Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank