«Մոնակոն» մտադիր է եվրոպական առաջատար ակումբների դեմ բողոք հայտնել ՖԻՖԱ- ին
SPORT«Մոնակո»-ի ղեկավարությունը մտադիր է դիմել Ֆրանսիայի ֆուտբոլային լիգա և ՖԻՖԱ՝ Եվրոպայի առաջատար ակումբների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը: Պատճառն առանց «Մոնակո»-ի ղեկավարությանը տեղյակ պահելու հարձակվող Կիլիան Մբապեի ու նրա գործակալի հետ կապերի հաստատումն է:
«Մոնակո»-ն ցավում է, որ Եվրոպայի առաջատար ակումբները բազմիցս կապ են հաստատել Կիլիան Մբապեի և նրա շրջապատի հետ առանց մեր թույլտվության: Որպեսզի վերջ տրվի այդ անընդունելի իրավիճակին՝ «Մոնակո»-ն նախատեսում է դիմել LFP ու ՖԻՖԱ»,- ասված է հայտարարության մեջ:
18-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալ»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



