Գերմանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորել է ավելի զգույշ լինել Թուրքիա այցելելիս
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորել էավելի զգույշ լինել Թուրքիա այցելելիս ՝ հաշվի առնելով վերջին ձերբակալությունները ու հյուպատոսական մուտք տրամադրելու հարցում Անկարայի մերժման դեպքերը, հայտնում է Reuters-ը։
«Մարդկանց, ովքեր Թուրքիա են այցելում անձնական կամ գործնական պատճառներով, համառորեն խորհուրդ ենք տալիս բարձր զգոնություն դրսեւորել։ Նրանք պետք է նույնիսկ կարճատեւ այցելությունների դեպքում գրանցվեն գերմանական հյուպատոսարաններում ու դեսպանատանը»,- նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
«ԱԳՆ-ն ոչ միշտ է ժամանակին տեղեկացվում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության մասին ու հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը ոչ միշտ է ապահովվում»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



