Քուվեյթն Իրանի դեսպանից պահանջել է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից
INTERNATIONAL NEWSՔուվեյթը հինգշաբթի Իրանի դեսպանին հանձնարարել է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ` այս քայլը հետևել է դատական հետաքննությանը, որը «Իրանական կուսակցություններին» մեղադրել է լրտեսական ցանցին միանալու մեջ:
«Սաուդյան Արաբիայի միջամտող քաղաքականության և Իրանի միջամտության շուրջ անհիմն մեղադրանքների ճնշման տակ Քուվեյթը հայտարարել է, որ Ալիրեզա Էնայաթին` Քուվեյթում Իրանի դեսպանը, պետք է հեռանա երկրից 48 ժամվա ընթացքում», - հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ԻՍՆԱ):
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



