Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Էջմիածնում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան

SOCIETY

 Ի պատասխան հուլիսի 20-ին որոշլրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էջմիածին քաղաքումանբավարար ջրամատակարարմամբ պայմանավորված բնակիչներիդժգոհության վերաբերյալ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացնել, որով խոստացել է քաղաքում բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի հուլիսի 21-ի առավոտյան։

«Արմենպրես»-ը ներկայացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության տրամադրած պարզաբանումն ամբողջությամբ։

 

Իրոք, ամառային այս շոգ օրերին Էջմիածին քաղաքում նկատվում է ջրի անբավարարություն, որը պայմանավորված է մի շարք պատճառներով:

Մասնավորապես, աննախադեպ շոգերի պատճառով ներկայումս կտրուկ ավելացել է ջրի սպառումը քաղաքում, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացրել ջրատար համակարգում: Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության բոլոր ջանքերը՝ թուլացնել այդ լարվածությունը, շտկել իրավիճակը բախվում են այն ծանր  ժառանգությանը՝ թե՛ ջրամատակարարման և թե՛ ջրահեռացման համակարգերի առումով, որը նա ստացել է դրանց նախորդ կառավարիչ ընկերությունից: Երկար տարիներ ոչ պատշաճ ուշադրության արժանանալով, ջրամատակարարման ցանցը ներկայումս ոչ միայն ֆիզիկապես խիստ մաշված է, այլեւ տեխնիկական առումով պարզապես վատ կառավարելի է, ինչը թույլ չի տալիս պահանջվող որակի ծառայություններ մատուցել բաժանորդներին: Այստեղից էլ, չնայած «Վեոլիա Ջրի» գործադրած ջանքերին, վերջիններիս արդարացի դժգոհությունը:

Կա նաեւ մեկ այլ, ոչ պակաս կարեւոր պատճառ: Էջմիածին քաղաքը սնուցող 134կմ ընդհանուր երկարությամբ 4 ջրատարերը անցնում են հարակից գյուղերով, որտեղ ջրագծերի վրա առկա են բազմաթիվ ապօրինի միացումներ, ամենուր դիտվում է ջրի անխնա ու չվերահսկվող օգտագործում, այդ թվում ոռոգման նպատակով: Ստեղծված իրավիճակում, խմելու ջրի զգալի մասը պարզապես չի հասնում սպառողին: Ակնհայտ է, որ խնդրի լուծումն այստեղ մատակարարվող ջրի ծավալների հետագա ու շարունակական ավելացումը չէ: Հարկ է վերացնել, նաեւ կոշտ միջոցներով, ջրի ճանապարհին առկա խոչնդոտները, տեղ հասցնել կենարար հեղուկը:

 Այս, ինչպես բաժանորդների, այդպես էլ՝ Ընկերության համար, օրակարգային խնդրի կարգավորման նպատակով, տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը փուլ առ փուլ իրականացնում է տեխնիկական բնույթի լայնածավալ մի ծրագիր: Արդեն ավարտվել է առաջին փուլը, որի ընթացքում շահագործումից հանվել են վթարված և օգտագործման ցածր արդյունավետություն ունեցող 7կմ ընդհանուր երկարությամբ մի շարք ջրատարեր՝ արդյունքում խնայելով վայրկյանում մոտ 50 լիտր ջրաքանակ: Այժմ ընթանում է ջրամատակարարման համակարգի կարգավորման աշխատանքների երկրորդ փուլը, որտեղ  նախատեսվում է շահագործումից հանել վայրկյանում մոտ 60 լիտր ջրի կորստի պատճառ հանդիսացող եւս մոտ 5կմ երկարությամբ ջրատարեր: Ցավոք, այս աշխատանքների ընթացքում՝ օրերս, պլանային ջրանջատումից անմիջապես հետո, բաշխիչ ցանցում տեղի ունեցավ խոշոր վթարը, որը բերեց ջրանջատման տևողության երկարացմանը ու այսօրվա բնակչության դժգոհության պատճառ դարձավ:

Այժմ ընկերության մասնագետների 4 խումբ զբաղված է վթարի շուտափույթ վերացմամբ, ամեն ինչ արվում է մինչեւ կեսգիշեր իրավիճակը շտկելու համար, իսկ  ջրամատակարարման բնականոն ընթացքի վերականգնումը նախատեսվում է վաղն առավոտյան:   

Ջրատար համակարգի կարգավորման աշխատանքների ավարտից հետո, Ընկերության տեխնիկական խմբերը կտեղափոխվեն արդեն Էջմիածին, ջրամատակարարման ներքաղաքային ցանցում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման նպատակով:

«Վեոլիա Ջուրը» անպայման կանցնի ճանապարհի իր մասը, սակայն աշխատանքի արդյունավետությունն ու վերջնական արդյունքը կախված է նաեւ նույն բնակիչներից, նրանց քաղաքացիական ակտիվ դիրքորոշումից, հարեւանությամբ թույլ տրվող ապօրինությունների նկատմամբ անհանդուրժողականությունից, ջրամատակարարի հետ սերտ համագործակցությունից, գործող ջրամատակարարման կանոնների պահպանումից՝ իրենց իսկ կենցաղային կարիքները շուտափույթ բավարարելու նպատակով»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League