Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է
SPORTՌուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Բաստադի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ ATP մրցաշարի 1/8 եզրափակիչում մոսկվացի հայ մարզիկը 2 ժամ 38 րոպեում առավելության է հասել լատվիացի Էռնեստ Գուլբիսի նկատմամբ՝ 4:6, 7:6 (7:5), 6:3։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Բաստադի մրցաշարում 5-րդ համարը ստացած Կարեն Խաչանովը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ, որը պարտության է մատնել արգենտինացի Օրասիո Սեբալյոսին՝ 6։4, 6։4։
Խաչանովի եւ Դոլգոպոլովի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին, մրցաշարը կավարտվի հուլիսի 23-ին։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



