Վիրտուալ ճանապարհորդություն անհավատալի գեղեցկության պարտեզներով (լուսանկարներ)
LIFE
Առաջարկում ենք վիրտուալ ճանապարհորդություն կատարել մոլորակի մեծագույն պարտեզներով: Նման գեղեցկությունը պարտադիր տեսնել է պետք:
Հանթեր հովտի պարտեզները
Ներկայացնենք ավստրիալական Հանթեր հովտի պարտեզները, որոնք իրենց ներկայիս տեսքն են ստացել ավելի քան 10 տարի առաջ: Մինչ այդ այդտեղ կային ընդամենը խաղողի որթեր ու մի քանի առանձին այգիներ: Ներկայում պարտեզները ամենահայտնի զբոսաշրջային վայրերից են մայրցամաքում:
Այն ունի տասնյակ տարբեր թեմատիկ այգիներ՝ հնդկական ու չինական այգիներ, անգլիական այգի, լճերի ու ջրվեժների կասկադ: Հատկապես մեծ հաջողություն է վայելում Հեքիաթների պարտեզը՝ հայտնի ստեղծագործությունների կերպարներով:
Յույ Յուան այգի
Յույ Յուան այգին դասական չինական այգի է, որը գտնվում է Շանհայում: Այն աշխարհի ամենահին այգիներից է, որի պատմությունը սկսվում է 16-րդ դարից:
Այդ ժամանակից ի վեր, այգին բազմիցս վերակառուցվել է, սակայն կարողացել է պահել իր խաղաղությունը: Այն խաղաղության օազիս է աղմկոտ մեգապոլիսում:
Բուտչարտների այգիները
Այգիները տեղակայված են Կանադայի Վիկտորիա քաղաքում: Դժվար է այսօր պատկերացնել, որ 100 տարի առաջ այդտեղ մացառուտներ էին:
Կյուի թագավորական բուսաբանական այգիները
Անգլիացիները կարող են պարծենալ Լոնդոնի Կյուի թագավորական բուսաբանական այգիներով: Այդտեղ են հավաքված մեր մոլորակի գրեթե բոլոր բույսերը:




















































