Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Ստանդարտ» տրիենալեն կհամատեղի տարբեր ոլորտներում ստեղծագործող անձանց գործերը

SOCIETY

Հայաստանի մշակութային կյանքը կհարստանա շրջիկ ցուցահանդեսներով, որտեղ կներկայացվեն ինչպես հայ, այնպես էլ` օտարազգի ստեղծագործողների եզակի և ինքնատիպ աշխատանքները:  «Ստանդարտ» տրիենալե շրջիկ պարբերական ցուցահանդեսը կանցկացվի Երևանում, Գյումրիում և Սևանում հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Տրիենալեի գլխավոր համադրողը՝ Վենետիկի 2015 թ. բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է, որը, ոգեշնչվելով ֆրանսիացի սյուռեալիստ գրող և բանաստեղծ Ռընե Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից, տրիենալեի համար ընտրել է «Անալոգ լեռը. ժամանակակից արվեստի փորձառություն» խորագիրը։ Ցուցահանդեսների մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կազմակերպիչները:

«Գյումրիում ցուցադրություններ կլինեն երեք թանգարաններում. Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում,  Սերգեյ Մերկուրովի և Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարաններում: Երևանում ցուցադրությունների համար ներգրավվել են ՀԲԸՄ Հայաստանյան գլխամասը և «ՀայԱրտ» Մշակութային կենտրոնը: Սեպտեմբերին ցուցադրություններ կլինեն Երևանի երկաթուղային կայարանում, Սևանում` Գրողների ստեղծագործական տանը: Նշված շինությունների մեծ մասը 19-20-րդ դարերի ճարտարապետական հիանալի կառույցներ են»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը:

Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգն ասաց, որ Վենետիկի բիենալեյին մասնակցում էին հզոր երկրներ ԱՄՆ-ն, Չինաստանը և այլն, բայց ընդամենը 25 տարվա անկախություն ունեցող Հայաստանը կարողացավ ըստ արժանվույն գնահատվել` ստանալով գլխավոր մրցանակը:

«Դա հիմք հանդիսացավ, որ մենք միջազգային բիենալե իրականացնենք նաև Հայաստանում: Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և շատ հաճելի է, որ արվեստի տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ հավատացին մեզ ու միացան այս նախաձեռնությանը»,-շեշտեց նա և հավելեց, որ ծառայում է արվեստին, որը չի կարող գոյություն ունենալ առանց հույսի և հավատի:

Ցուցահանդեսներին կմասնակցեն բրազիլաբնակ լուսանկարիչ Գասպար Գասպարյանը, ինստալյացիաների մասնագետներ Իլյա և Էմիլիա Կաբակովները, արվեստագետներ Այրին Անաստասը, Ռենե Գաբրին, Բենջի Բոյաջանը, Մարտա Դել Անջելոն, Գոհար Մարտիրոսյանը, Ռոզանա Փալազյանը և այլք:

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալե շրջիկ պարբերական ցուցահանդեսն ամեն անգամ նոր ուղի է հարթում Հայաստանով մեկ: Տրիենալեի անվանումն ընտրվել է ներշնչված 1924 թվականին տպագրվող «Ստանդարտ» հայկական ավանգարդ պարբերականից: «Ստանդարտ»-ը շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ համատեքստը, իսկ շրջիկ բնույթի շնորհիվ ներգրավում ավելի լայն ու բազմազան հասարակական շերտերի` հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների և այցելուների միջև երկխոսության և փոխգործակցային հարաբերությունների ձևավորման համար:

Տրիենալեն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքոԿազմակերպիչներ՝ Արվեստների հայկական խորհուրդ, «Արվեստհանուն աշխարհի» կազմակերպություն (Ժնև), «Արվեստ Հայաստան հիմնադրամ» (Երևան), «Հասրաթյան» հիմնադրամ (Երևան), «ԻնտելեկտուալՌենեսանս» հիմնադրամ (Երևանև ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատուն։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League