Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Քաթարին ուղղված պահանջները կրճատվել են

INTERNATIONAL NEWS
Մինչ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրվում է հուլիսի 23–24–ին դիվանագիտական շրջագայության մեկնել Քաթար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա՝ նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները Քաթարի ճգնաժամում ներգրավված երկրների միջև, հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Բարհրեյնի ներկայացուցիչները Կահիրեում հրավիրված հանդիպման ընթացքում կրճատել են Քաթարին ուղղված վերջնագրում ներառված 13 պահանջները՝ դրանց թիվը հասցնելով 6–ի:
 
Իսրայելական լրատվամիջոցները երեկ մեջբերում էին ՄԱԿ–ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալլա ալ–Մուալիմի խոսքը, ըստ որի՝ այժմ արաբական աշխարհն ավելի շատ կենտրոնացած է ահաբեկչության ու անջատողականության դեմ պայքարի, ահաբեկչության ֆինանսավորման դադարեցման և ահաբեկիչներին ապաստան տալու խնդիրների վրա: «Քաթարը պետք է դադարեցնի նման գործունեությունը և հեռու մնա սադրանքներից»,– հայտարարել է ՄԱԿ–ում Արաբիայի ներկայացուցիչը՝ հավելելով, թե վստահ է, որ այդ սկզբունքները ընդունելի կլինեն բոլորի համար: Միաժամանակ՝ դիվանագետը շեշտը դրել է հատուկ վերահսկողական մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, որի արդյունքում միայն բոլորը կհամոզվեն Քաթարի հետագա անմեղության հարցում և նշել է, թե «դա սկզբունքային հարց է, որի շուրջ չեն կարող զիջումներ լինել»:
 
Ալ–Մուալիմը նաև նշել է, թե Ծոցի երկրները մի կողմ են դրել նաև Քաթարի Ալ–Ջազիրա հեռուստակայանի փակման նախապայմանը, և քանի որ նրա խոսքը հնչել է հայտարարության, ոչ թե հարցազրույցի մակարդակում, բնականաբար, որևէ լրագրող ի վիճակի չի եղել հակադարձել՝ հիշեցնելով, որ Ալ–Ջազիրան փակելու նախապայմանի վերացումը ոչ թե Ծոցի բռնապետների բարեհոգության, այլ ՄԱԿ–ի կտրուկ արձագանքի արդյունքն էր: Դեռ այս ամսվա սկզբին ՄԱԿ–ի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ–Հուսեյնը կոշտ կերպով անդրադարձավ այս հարցին՝ իր ներկայացուցչի շուրթերով դիմելով արաբական քառյակին: «Անկախ նրանից՝ դուք դիտում եք այն, հավանում եք, համաձայն եք դրա խմբագրական դիրքորոշումների հետ, թե ոչ, Ալ–Ջազիրայի արաբական ու անգլիական ալիքներն օրինական հեռարձակում են ապահովում և ունեն միլիոնավոր դիտողներ: Դրանք փակելու պահանջն անընդունելի հարձակում է խոսքի ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ»,– ճեպազրույցի ընթացքում ասել էր Հուսեյնի վարչության աշխատակից Ռուպերտ Քոլվիլը՝ հուսալով, որ ուղերձը հասցեատերերին կհասնի: պաշտոնապես չէր անդրադարձել այս հայտարարությանը:
 
Դրանից մեկ օր առաջ անդրադառնալով «Վաշինգտոն պոստում» հրապարակված լուրին, թե՝ ԱՄԷ–ն է կոտրել Քաթարի կառավարության կայքը և այնտեղ կեղծ հայտարարություն տարածել Իրանին տարածաշրջանային անվտանգության երաշխավոր դիտարկելու վերաբերյալ, Քաթարի հանրային կապերի գրասենյակի տնօրեն Սեյֆ Բեն Ահմեդ Ալե Սանին ասել է, որ «դա միջազգային օրենքների, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ–ի համաձայնությունների խախտում է, ինչի կապակցությամբ դատախազության հետաքննությունը կշարունակվի, և այդ քայլի հեղինակների դեմ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»: Հետաքրքիր է, որ անմիջապես հետո ԱՄԷ–ի արտաքին հարցերով խորհրդատու նախարար Անվար Ղարղաշը և ԱՄՆ–ում Էմիրությունների դեսպան Յուսեֆ Ալ–Աաթիբեն հերքեցին այս մեղադրանքը, բայց, ինչպես երևում է, այս խմորը դեռ շատ ջուր կտանի:
 
 
Գոհար Սիմոնյան
Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris