Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Ստրկատիրոջ դեժավյուն

ANALYSIS

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց այն հանգամանքը, որ ՀՀ վարորդական վկայականներով վարորդները, չեն կարող ՌԴ տարածքում աշխատել։ Խոսքն այստեղ վարորդ աշխատելու մասին է։ Իհարկե, այդ վարորդական վկայականները վավեր են, եթե դուք պարզապես ճամփորդում եք, բայց դրանցով չեք կարող ունենալ աշխատանք։

Խմորն սկսեց ավելի շատ ջուր քաշել այն ժամանակ, երբ Երևանում, Ռուսաստանի դումայի ղեկավար Ռոգոզինը հայտարարեց, որ եթե ուզում եք վկայականները վավեր լինեն, ապա պետք է ռուսերենին տաք պետական լեզվի կարգավիճակ։ Սա տրամաբանական շարունակությունն  էր Կիսելյովի հայտնի հայտարարություններին և կիրիլիցայի պատմության։

Առաջանում է տրամաբանական հարց։ Եթե Հայաստանում, ռուսերենին տրվում է պետական լեզվի կարգավիճակ, ապա այդ վարորդական իրավունքի վկայականները դառնում են ռուսախո՞ս։

Պահանջն ինքնին տմարդի է՝  պահանջ ներկայացնողի նման։ Բայց այստեղ, կայսերապետության անսքող նպատակներն են, որոնք առնչվում են Հայաստանի ռուսականացման հետ։ Երբ ռուսներն առաջին անգամ տիրապետություն հաստատեցին Արևելյան Հայաստանում, առաջին քայլերից մեկը որ արեցին, դա ռուսերենի ամրապնդումն էր։ Երկար ժամանակ, «պրեստիժային» էր համարվում ռուսական գիմնազիաներում սովորելը և ռուսերեն գործածելը, իսկ մնացած քաղաքացիներն համարվում էին սարեցի։

Նույն ավանդույթը պահպանվեց նաև խորհրդային միության տիրապետության շրջանում։ ԽՍՀՄ փլուզում հետո, ինչպես գիտենք, ռուսերենը զրկվեց պետական լեզվի կարգավիճակից։ Ու դա բնական է։ Գրեթե մոնոէթնիկ երկրում, չի կարող լինել երկրորդ պետական լեզու։ Սակայն, ինչպես ասում են, ռուսները ոտ-ոտ առաջ են գալիս։ Տիրանալով Հայաստանի ամբողջ անտվանգության համակարգին, մեր իշխանավորներին իրենց ճորտը դարձնելուց հետո ու ընդերքի հսկայական մասը զավթելուց զատ, նրանք անցնում են էքսպանսիայի վերջին՝  մշակութային էքսպանսիայի փուլին, որի միջոցով վերջնական կլուծեն Հայաստանի ստրկացման խնդիրը։ Սա տիպական է բոլոր կայսերապետությունների պարագայում։

Գանք մեր խորհրդարանականների պատասխանին, որոնք քաջություն են ունեցել ասելու, թե ՀՀ-ում այժմ նման օրակարգ չկա։ Պատկերացնու՞մ եք, նրանք համարձակվել են այդքանն ասել։ Հիշու՞մ եք, երբ դեսպան Սվիտալսկին իրական անդրադարձ էր կատարել հայաստանյան իրողություններին, այդ նույն  անձիք, իրար հերթ չտալով ասլան էին կտրել։ Հիմա, երբ խնդիրը դրվում է Ռուսաստանի կողմից, այդ նույն անձիք, լեզուները թաքցրել են համապատասխան հատվածներում ու ինչ-որ կցկտուր բաներ են խոսում։

Բնական է, որ նման անգլուխ ու ստրուկի հոգեբանությամբ օժտված իշխանություններ ունեցող երկրի հետ, ռուսները պետք խոսեն այնպես, ինչպես ցանկանան։ Զարմանալի չի լինի, եթե վաղը կամ մյուս օր, հայտարարեն, թե եթե ընդհանրապես ուզում եք, որ հայերն աշխատեն Ռուսաստանում,. ապա պետք է հիմնը փոխեք ու դնեք ռուսական Կատյուշա երգը։

Սա Հայաստանն է և վերջ։ Երբեք, ավելի հեգնական չէի կիրառել այս արտահայտությունը։

Վահրամ Թոքմաջյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement