«Մի քանի հոգու» սպասված համերգն ու Միշոյի բացած գաղտնիքը
LIFEBravo.am-ը գրում է .
Hous of Reincarnation» -ում երեկ կայացել է «Մի քանի հոգի» երաժշտական նախագծի երկար սպասված համերգը: Ֆելիքս Խաչատրյանը, Միշոն, Սերժոն եւ Ռոլանդ Գասպարյանը նոր եւ արդեն սիրված մի քանի կատարում են ներկայացրել, որից հետո հնչել են նախագծի երգերը:
Ռոլանդ Գասպարյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը
Միշոն կատարել է իր նոր՝ «Բծախնդիր» ալբոմից «Հաստատ, ապէ» երգը: Համերգից առաջ ռեփերը BRAVO.am-ին ասել է, որ երկրպագուներին ամենամեծ անակնկալը համերգն է, քանի որ նախագծի անդամների զբաղվածության պատճառով ամբողջական կազմով հաճախ հավաքվելը դժվար է լինում, եւ այս անգամ էլ A Chilla-ն` Նարեկը, բացակայում է, քանի որ Միացյալ Նահանգներում է:
«Բացեմ գաղտնիք` արդեն պատրաստվում է երկրորդ CD-ն: Հավաքվելու դժվարությունը կա, բայց մենք դա կանենք, որովհետեւ արժի: Մենք ինքներս էլ ենք ուզում նոր երգ լսել «Մի քանի հոգուց»: Դա կլինի, հավանաբար, եկող տարի»,- ասել է Միշոն:
Շարունակաությունը՝ այստեղ
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025





