Աղբյուր. Մորատան մոտ է Չելսի տեղափոխությանը
SPORT«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Չելսի» տեղափոխությանը:
Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնում է հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` մեկ մրցաշրջանի համար 4 մլն ֆունտ աշխատավարձով (մոտ 4,5 մլն եվրո): Նշվում էր, որ մանկունիացիները Մորատայի համար պատրաստ են 65,8 մլն ֆունտ վճարել (մոտ 75 մլն եվրո):
Տեղեկատվություն կար նաև այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որը նրա համար պատրաստ է 85 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել և դարձել է 15 գոլի հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



