Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին. Բակո Սահակյան

SOCIETY

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 19-ին իրավունքի ուժով գումարել է հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրություն անցկացնելու հարցով. Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ ԱշոտՂուլյանը նշել է, որ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը սահմանադրական պահանջ  է:

«Սահմանադրության 168-րդ հոդվածի պահանջներին համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովի կողմից, խմբակցությունների առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով (22 ձայն) ընտրվում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը»,- պարզաբանել է Աշոտ Ղուլյանը:

Սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար  առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցության և Բակո Սահակի Սահակյանը՝«Հայրենիք», «Դաշնակցություն» և  «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից:

«Շարժում-88» խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Էդուարդ Աղաբեկյանին ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Վիլեն Սաֆարյանը: Նա անդրադարձել է թեկնածուի անցած ճանապարհին ու ծավալած գործունեությանը:

Հատուկ նիստի ընթացակարգի համաձայն՝ Էդուարդ Աղաբեկյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում մանրամասնել է մի շարք հայեցակարգային դրույթներ և առաջիկա տարիների ընթացքում պետության անվտանգության, արտաքին քաղաքականության, ժողովրդագրության, առողջապահության և կրթության ոլորտներում  անհրաժեշտ փոփոխությունների շուրջ իր դիտարկումները:

Այնուհետև, Էդուարդ Աղաբեկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացման և գիտության, կրթության, մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ:

Շարունակելով աշխատանքները՝ հատուկ նիստի մասնակիցները լսել են «Ժողովրդավարություն»,   «Հայրենիք», «Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչներին:

Ներկայացնելով Բակո Սահակյանին հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու «Ժողովրդավարություն» խմբակցության տեսակետը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է ներքաղաքական կայունությանը, տնտեսական դինամիկ աճին, օրինականության հաստատմանը, սոցիալական արդարության և համերաշխության ապահովմանը, ռազմական ու արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված գործող նախագահի հետևողական ջանքերն ու արձանագրած հաջողությունները:

«Ես առավել քան համոզված եմ, որ այս խորհրդարանի կողմից անցումային շրջանի նախագահի ընտրությունը լիովին համապատասխանելու է մեր ժողովրդի սպասումներին և արդարացնելու է ժողովրդավարական, անվտանգ ու կայուն պետականություն զարգացնելու նրա ակնկալիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը։  

Այնուհետև Բակո Սահակյանի թեկնածությունը ներկայացրել է  խորհրդարանական մեծամասնության՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

«Առաջիկայում անելիքները, պետության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Այսուհետ կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունը կկրի նորընտիր նախագահը: Բայց դա չի նշանակում, թե խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը պարտավորությունների իրենց մասնաբաժինը չեն ունենա: Ելնելով վերոնշյալից՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը և նրա խմբակցությունն առաջադրել է, պաշտպանում և աջակցում է գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանին»,-իրենց որոշումն այսպես է հիմնավորել Արթուր Թովմասյանը:

Բակո Սահակյանին առաջադրելու հիմնավորմամբ ելույթ է ունեցել նաև «Դաշնակցություն» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

«Մենք այսօր մի շարք խնդիրներ ունենք, որոնք պահանջում են լուծումներ. գյուղի և գյուղատնտեսության զարգացում, ՏԻՄ կայացում, կադրային քաղաքականություն, կրթության ոլորտ, առողջապահական համակարգի կատարելագործում: Վստահ ենք, որ նախագահի մեր թեկնածուն ունի կամք, վճռականություն, նպատակասլացություն այս հարցերի լուծումները գտնելու համար»,- պարզաբանել է Վահրամ Բալայանը:

Նիստի հաջորդ հատվածում կատարված աշխատանքների և անելիքների վերաբերյալ  ծրագրային ելույթով հանդես է եկել նախագահի թեկնածու Բակո Սահակյանը:

«Անցումային փուլում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համատեղ աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված լինելու, թե ինչպես է մեր երկիրը թևակոխելու կառավարման նոր համակարգի լիարժեք գործունեության շրջան, որի ընթացքում առանցքային հրամայականներից կլինի շարունակել մեր պետության կենսագործունեության բոլոր ոլորտների՝ պաշտպանության, անվտանգության, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ զարգացումը, քաղաքացիների կենսամակարդակի հետևողական բարձրացումը, ներքաղաքական կայունության պահպանումը, հատկապես, ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես պատրաստ եմ, Ձեր քվեն ստանալու դեպքում, ստանձնել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները», - ընդգծել է Բակո Սահակյանը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Արսեն Առստամյանը, Հայկ Խանումյանը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Իշխանյանը, Արզիկ Մխիթարյանը, Արպատ Ավանեսյանը և Վարդգես Բաղրյանը:

Ելույթներից հետո, ըստ սահմանված կարգի, ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կազմակերպել է Հանրապետության նախագահի գաղտնի քվեարկություն:

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ռամելա Դադայանը. «Քվեարկությանը մասնակցել է 32 պատգամավոր: Առաջադրված թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը քվեարկության ընթացքում ստացել է 4 կողմ և 28 դեմ ձայներ, Բակո Սահակի Սահակյանը՝ 28 կողմ և 4 դեմ ձայներ: Անվավեր քվեաթերթիկ չունենք»:

Խորհրդարանի նախագահը հրապարակել է գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված ԱԺ հատուկ նիստի որոշումը:

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի անունից շնորհավորելով նորընտիր նախագահին, համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին Արցախի Հանրապետությունը կշարունակի հաստատակամ ու վճռական քայլել ինքնիշխանության ամրապնդման, իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետության զարգացման բարդ, բայց և միակ ընդունելի ճանապարհով։

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել. «Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին»:

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift