Ժոզե Մոուրինյու. Պատրաստ եմ ՄՅՈւ-ում ևս 15 տարի անցկացնել
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստ է ակումբում անցկացնել ևս 15 տարի:
«Պատրաստ եմ դրան, պատրաստ եմ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացնել ևս 15 տարի: Այո, դա բարդ է ճնշման պատճառով, որը մեր աշխատանքի անբաժան մասն է:
Մարդիկ հաղթանակներ են պահանջում՝ չնայած հաղթել կարող է միայն մեկը: Ամեն տարի դա ավելի է բարդանում: Աշխատանքս ավելի լայն է, քան պարզապես մարզումները: Անընդհատ աշխատանքի մեջ եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:
Հիշեցնենք, որ 54-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016 թվականին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



