ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ՌԴ-ում կմասնակցի երկկողմ բանակցությունների
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի մի շարք հանդիպումների և հայ-ռուսական երկկողմ բանակցությունների: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 16-19-ը նախարարի տեղակալը Մոսկվայում և Կուբինկայում կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին, ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության և մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին:
Հայաստանի պատվիրակությունը ներկա կլինի նաև «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



