Կառավարությանը կներկայացվի Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու նախագիծը
SOCIETYՀուլիսի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության հավանությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին» ՀՀ արձանագրային որոշման նախագիծը:
Հիմնախնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:
Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
Ելնելով ուղևորահոսքի ծավալներից, կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը:



