Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում քննարկվում են ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման հնարավոր եղանակները

SOCIETY

«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով, Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդի ֆինանսավորմամբ  հուլիսի 18-ին  Հայաստան է ժամանել ռուս փորձագետ Սերգեյ Կարաբաշևը, ով ղեկավարում է «Գազաանալիտիկ համակարգեր» կազմակերպությունը: Հայաստանում են նաև Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի գնահատման և մաքրման աշխատանքների նախագծման մրցույթի հաղթող չեխական Dekonta և Geotest կոնսորցիումի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՄԱԶԾ Ծրագրի նախաձեռնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում  Ծրագրի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ Հայաստան ժամանած փորձագետները  քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պարփակված  մոտ 900 տոննա թունաքիմիկատների, երկրի մյուս 24 պահեստներում գտնվող այլ քիմիական թափոնների տեղում ոչնչացման, ինչպես նաև Նուբարաշենի գերեզմանոցի մոտ 7100 տոննա աղտոտված հողի տեղում վնասազերծման հնարավոր եղանակները:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ով բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի գործունեությունն ու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությունը և հույս հայտնեց, որ փորձառու մասնագետների և տեղական ներուժի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կգտնի լավագույն լուծումը՝ երկրում առկա բնապահպանական այս մարտահրավերը հաղթահարելու և Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարելու համար:

Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը Ծրագիրն իրականացնող խմբի կողմից նշել է, որ ՄԱԶԾ-ի  և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի համար չափազանց կարևոր է բազմակողմանի քննարկումների, փոխադարձ համաձայնության և հանրային բարձր վստահության պայմաններում հասնել ծրագրի արդյունավետ լուծման տարբերակին:

Փորձագետ Սերգեյ Կարաբաշևը ներկայացրել է գազաանալիտիկ սարքավորումների նորարարական տեխնոլոգիաներ մշակող «Գազաանալիտիկ համակարգեր» ՍՊԸ-ն: Վերջինս խորհրդակցության մասնակիցների քննարկմանն է ներկայացրել վտանգավոր թափոնների՝ պեստիցիդների, պոլիքլորինացված բիֆենիլների (ПХБ) և այլ թափոնների ոչնչացման ծրագրի ռուսական արտադրության բարձր ջերմաստիճանային շարժական տեխնոլոգիան/մոդուլները: Ժամում 100 տոննա և 500 տոննա հզորությամբ տվյալ շարժական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է տեղում ոչնչացնել  1-ին և 2րդ դասի վտանգավորության թափոններ:

Փորձագետն ընդգծել է տեխնոլոգիայի հետևյալ առավելությունները.

  • Նվազագույնը 1000°C պայմաններում իրականացվող ջերմային մշակման  միջոցով վտանգավոր քիմիական թափոնների ամբողջական  քայքայում՝ վերածելով դրանք գազային բաղադրիչների: 
  • Այնուհետև առնվազն 1200°C ջերմաստիճանի պայմաններում, հաջորդ էտապով գազային բաղադրիչների ջերմային քայքայում,  որի արդյունքում առաջացած գազային թափոնների ամբողջական տրոհում ոչ վտանգավոր գազային բաղադրիչների:
  • Մինչև 200°C իջեցված ջերմաստիճանային պայմաններում  առաջացած գազերի արագ սառեցման միջոցով թունավոր նյութերի առաջացման կանխարգելում, առաջացող գազերի սառեցում, ինչպես նաև թթվային գազերի չեզոքացում:
  • Ջերմային քայքայման ենթարկվող ցնդող թունավոր նյութերից արտանետվող գազերի բազմաստիճան մաքրում:
  • Հնարավոր վթարների կամ արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանություն թունավոր գազերի արտանետումներից:
  • Իրական ժամանակում վերահսկողություն և մշտադիտարկում՝ ցնդող թունավոր բաղադրիչների և արտանետվող գազերի բաղադրության նկատմամբ:

Խորհրդակցության ավարտին կողմերը քննարկել են տեխնոլոգիայի շահագործման բնապահպանական անվտանգության երաշխիքների, տեղայնացման և ներդրման հնարավորությունները, ինչպես նաև ռուսական ընկերության հետ համագործակցության հեռանկարները: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League