«Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը ոչնչացվել է Սիրայում օդուժի հարվածի ընթացքում
SOCIETYՀալեպում օդուժի հարվածի հետեւանքով ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից եւ հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Fars-ը:
«Ալ Քաիդայի» սիրիական մասը` «Ան-Նուսրայի ճակատը» հրապարակել է հրթիռներով ոչնչացված ավտոմեքենայի եւ մոտակայքում գտնվող մարմինների լուսանկարը: Այն նաեւ հաստատել է, որ ոչնչացվել է հենց ան-Նասրը, ով Սաուդյան Արաբիայի քաղաքացի է:
Ենթադրաբար, նրա հետ ոչնչացվել են խմբավորման եւս երկու անդամ` Աբդուլ Մալիք ալ Ջազրավին եւ Աբու Յասիր ալ Մահրեբին:
Օդուժը հարված է հասցրել Հալեպից արեւմուտք գտնվող Դանա բնակավայրի մոտակայքում:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



