Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ազատվել է պոլիոմելիտից, մալարիայից, տեղական կարմրուկից ու բնածին կարմրախտից, սակայն նկատվում է լեյշմանիոզ

SOCIETY

 Հայաստանը վկայագրված է որպես պոլիոմելիտից ու մալարիայից ազատ գոտի ԱՀԿ-ի կողմից: Վերացել են նաև տեղական կարմրուկն  ու բնածին կարմրախտային համախտանիշը: Հիվանդությունների վերացումը լայնածավալ միջոցառումների, հատկապես կանխարգելիչ պատվաստումների արդյունք է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը:

«Հայաստանում նախկինում ունեինք հիվանդություններ, որոնք առկա էին նաև ամբողջ եվրոպական տարածաշրջանում, բայց լայնածավալ աշխատանքների արդյունքում կարողացանք վերացնել դրանք: Հայաստանը ԱՀԿ-ի կողմից 2011-ին ճանաչվել է որպես մալարիայից, իսկ 2002-ից՝ պոլիոմելիտից ազատ գոտի: Պոլիոմելիտի տեղական դեպքեր չեն գրանցվել  դեռևս 1995-ից՝ այն դեպքում, երբ աշխարհի մի շարք երկրներում դեռ շարունակվում է արձանագրվել այս հիվանդությունը»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ մալարիայի դեպքեր Հայաստանում արձանագրվել են 1994-ից, ինչը մեծ խոչընդոտ էր Հայաստանի տուրիզմի համար: 2006-ից սկսել են լայնածավալ աշխատանքները: 2011-ից միջազգային տուրիստական ուղեցույցներում այլևս չի նշվում, որ Հայաստանում կա մալարիա, ինչը խթան է այս ոլորտի զարգացման համար:

«Մալարիան հիվանդություն է, որը փոխանցվում է հիվանդ մարդուց առողջ մարդուն մոծակների խայթելու արդյունքում: Քանի որ մոծակները ձվադրում են ջրականգերի վրա, այդ պատճառով ՝ չորացրել ենք ջրականգերը, որոնք տնտեսական նշանակություն չունեն: Մեծ աշխատանք են իրականացրել նաև հիվանդների հայտնաբերման և բուժման ուղղությամբ, բնակչությանն ուսուցանել ենք, թե ինչպես պաշտպանվել մոծակների խայթոցից»,-ասաց նա ու հավելեց, որ այդ ուղղությամբ աշխատել է ոչ միայն Առողջապահության նախարարությունը, այլ համագործակցել  են այլ կառույցների հետ: Օրինակ՝ նախկին Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ եղել է համագործակցություն՝ Արարատի մարզի ճահճակալած բնակավայրերում մաքրման աշխատանք իրականացնելու համար:

Տեղական կարմրուկի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքեր ևս չեն գրանցվում վերջին տարիներին՝ չնայած, որ լինում են այլ երկրներից բերած դեպքեր:

Սակայն երկրում վերջին 7 տարիներին լեյշմանիոզի ակտիվացում է նկատվում: «Վերջին 5-7 տարիներին Հայաստանում ակտիվացել է լեյշմանիոզը: Գրանցվել է ավելի քան մեկ տասնյակ դեպք: Տասնյակ տարիներ մեր երկրում չէր արձանագրվել լեյշմանիոզ, ակտիվացումը կապված է հարևան երկրներում այս հիվանդության առկայության հետ: Վարակի հիմնական աղբյուրը շնազգիներն են, այն փոխանցվում է, երբ մլակը խայթում է հիվանդ շանը, այնուհետև՝ մարդուն»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Այս ուղղությամբ ևս կենտրոնը որոշակի քայլեր է իրականացնում: Մլակները զարգանում են օրգանական աղբի կուտակումների վրա, հետևաբար վերջին տարիներին անընդհատ հորդորում են խուսափել աղբի կուտակումներից: Գյուղատնտեսության նախարարության և միջազգային հանրության հետ համագործակցությամբ ՝ իրականացնում են մարդկանց, ինչպես նաև շնազգիների հետազոտություն՝ հայտնաբերելու վարակված կենդանիներին: Քանի որ այն էնդեմիկ հիվանդություն է, արդեն նպատակային միջոցառումներ են իրականացնում նաև որոշակի տարածքներում: «Լեյշմանիոզը դեռևս շարունակում է հանրային առողջապահական խնդիր մնալ, բայց լայնածավալ աշխատանքների շնորհիվ իրավիճակը վերահսկելի է»,-եզրափակեց կենտրոնի փոխտնօրենը:

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California