Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսեյ Շոր.փառատոնային բացահայտում

SOCIETY

«Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի յուրահատուկ բացահայտումներից էին ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն ու նրա ստեղծագործությունները: 2017/18 թթ. համերգաշրջանում Շորը Մալթայի դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի, ինչպես նաև 11 այլ ﬕջազգային մրցույթների՝ այդ թվում «Արմենիա»-ի ռեզիդենտ կոմպոզիտորն է: Շուրջ 10 օր հայ ուկնդիրն ու Հայաստան ժամանած հանդիսականը մեր երկրի տարբեր բեմահարթակներում թե՛ փառատոնի և թե՛ մրցույթի շրջանակներում ունկնդրեց կոմպոզիտորի լավագույն գործերից:

Մալթացի կոմպոզիտորի անունը հայտնի դարձավ հայ երաժշտասերներին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի շնորհիվ «Արմենիա»-ի մեկնարկից առաջ: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կոլեկտիվը Հայաստանում ներկայացրել է «Բյուրեղապակյա պալատ» բալետից «Վերդիանա» նախերգանքը և այլ ստեղծագործություններ: Ի դեպ, նախերգանքը համաշխարհային պրեմիերա էր, մինչդեռ ամբողջական բալետն առաջին անգամ հանդիսատեսի դատին կհանձնվի Մալթայում հուլիսի 21-ին:

…Նա հիացնում է հանդիսատեսին ու քննադատներին իր ստեղծագործությունների ներդաշնակությամբ, ռոմանտիկ հուզականությամբ ու տարբերվող ոճով. վերջինս առաջին հայացքից պարզ է, սակայն, Շորի երաժշտությունը կատարողից պահանջում է ուժեղ անհատականությանը բնորոշ գծեր, անսահմանման նվիրում:

Ալեքսեյ Շորն այն կոմպոզիտորներից է, ում գործերը հնչում են ամբողջ աշխարհում հեղինակավոր Մալթայի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Viva Musica, Orchestre National des Pays de la Loire, Բուխարեստի ֆիլհարմոնիկ, Slovak Sinfonietta և այլ նվագախմբերի ու լավագույն մենակատարների կատարմամբ՝ հայտնի փառատոններում:

Եվ պատահական չէ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում նրա գործերը հնչեցին ոչ միայն հայաստանյան կոլեկտիվների (Ֆիլհարմոնիկ, Երիտասարդական ու Կամերային նվագախմբեր, Խաչատրյան տրիո, Աբգար Մուրադյան դուետ), այլև դասական ոլորտի բազում կարկառուն ներկայացուցիչների՝ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Ռոման Կիմի ու Ֆյոդոր Ռուդինի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, դաշնակահար Նարե Արղամանյանի կատարմամբ:

Ռոման Կիմը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց Շորի «Բազեի թռիչքը» պիեսը՝ ջութակի և նվագախմբի համար: Փառատոնի մեկնարկն անթերի էր:

Նարեկ Հախնազարյանը, ով իր ելույթով հիացրեց հայ ունկնդրին, նույնպես կատարեց կոմպոզիտորի գործերից: «Համերգային երեկոյին շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում: Կատարելու ենք Ալեքսեյ Շորի Երեք պիեսները՝ թավջութակի և նվագախմբի համար: Սա հայաստանյան պրեմիերա է»,-իր ելույթից առաջ նշել էր հանրահայտ թավջութակահարը:

Կոմպոզիտորի՝ «Մանհեթենի տարվա եղանակները» ցիկլը՝ ջութակի և լարային նվագախմբի համար հնչեց Ֆյոդոր Ռուդինի և Հայաստանի ազգային կամերային նվագախմբի կատարմամբ: Իսկ մրցույթ-փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտի համաշխարհային պրեմիերան վստահվեց Նարե Արղամանյանին և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին: Վերջինս արժանացավ հոտնկայս ու բուռն ծափահարությունների.դրան հետևեցին բազում «բիս»-եր:

«Արդեն կատարել եմ Շորի բազմաթիվ գործեր Ղազախստանում, Գերմանիայում, Մալթայում: Շորը հիանալի ժամանակակից կոմպոզիտոր է։ Նրա կոմպոզիտորական ոճն ավելի շատ ռախմանինովյան, շոպենյան ոճ է: Մեծ ուրախությամբ եմ ստանձնել Ալեքսեյ Շորի ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի կատարումը և հույս ունեմ, որ ապագայում էլ հայ հանդիսատեսին դարձյալ կներկայացնեմ որոշ գործեր Շորից»,- ընդգծել էր Նարե Արղամանյանը։ 

Փառատոնային համերգների գագաթնակետը Մաքսիմ Վենգերովի մասնակցությամբ երեկոն էր, որի ընթացքում հայ ունկնդիրն աշխարհահռչակ ջութակահարի և Երիտասարդական նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) վայելեց գեղեցիկ մի ստեղծագործություն՝ Շորի՝ «Միայնակ նավարկում» պիեսը՝ ջութակի և նվագախմբի համար: Ալեքսեյ Շորի ստեղծագործության մասին խոսելիս Վենգերովը նկատեց. «Հիանալի երաժշտություն է, շատ մեղեդային: Կարծում եմ՝ հանդիսատեսին հաճելի կլինի»։

Դե իսկ դաշնակահարների մրցույթի ընթացքում ոլորտում իրենց առաջին քայլերը կատարող արտիստներն իրենց մեկնաբանությամբ հատվածներ ներկայացրին Շորի «Մանկության հիշողություններ»-ից:

Շորի բոլոր ստեղծագործությունները հայ ունկնդիրն ընդունեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ, ինչը մեծ հաջողության վկայությունն էր: Կոմպոզիտորը խոստովանեց՝ հպարտ է, որ իր գործերը հնչում են նման երաժիշտների կատարմամբ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League