Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ում այլ երկրների վարորդական իրավունք ունեցողների համար դեռ արգելք չկա. ՃՈ պետի տեղակալը՝ այլ երկրների և հայկական վարորդական իրավունքների մասին

SOCIETY

Հայաստանում օտարերկրացի վարորդների, հայկական վարորդական իրավունքների սահմանափակումների, վիճակագրական տվյալների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանի հետ:

-Պարոն Տոնոյան, հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն բացառությամբ  երեք երկրի քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է: Արդյոք Հայաստանում կա՞ն նման սահմանափակումներ:

- Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացումը, որն անմիջականորեն կապված է տրանսպորտային միջոցներ վարելու հետ, կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ օրենսդրությամբ նման սահմանափակումներ կամ արգելքներ առայժմ չկան: Ներկայումս ռուսական կողմի հետ քննարկվում է 2017թ, հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ մտած՝ ՀՀ ազգային վարորդական վկայականներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքի վերացման հնարավորությունները, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին:     

-Քանի՞ երկրում է վավեր Հայաստանի հանրապետության կողմից տրվող վարորդական իրավունքը:

- ՀՀ վարորդական վկայականները համապատասխանում են 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին և վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում:

-  Իսկ Հայաստանում ո՞ր երկրների վարորդական իրավունքներով կարող են երթևեկել օտարերկրացիները:

- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները կարող են տրանսպորտային միջոց վարել 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներով:

-Կա՞ն երկրներ, որոնց քաղաքացիներին հայկական վարորդական իրավունք չի տրվում: Եթե հնարավոր է, նշեք ըստ ժամկետների՝ երբվանից և ի՞նչ պատճառով:

- Օտարերկրյա քաղաքացիները վարորդական վկայական ստանալու քննություններ հանձնում և վարորդական վկայական են ստանում նույն կերպ, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

-Կա՞ վիճակագրություն, թե տարեկան քանի՞ օտարերկրացու է շնորհվել հայկական վարորդական  իրավունք և որ երկրների քաղաքացիներն են առավել շատ դիմողները:

- 2016թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հուլիսի 6-ի դրությամբ ՀՀ ազգային վարորդական վկայական է տրվել օտարերկրյա 1882 քաղաքացիների, որից 1013-ը՝  ՌԴ, 280-ը՝ Վրաստանի, 111-ը՝ Սիրիայի, 104-ը՝ Իրանի, 81-ը՝ ԱՄՆ-ի և այլն:

-Նորից վիճակագրությունից, և՛ օտարերկրացիներ, և՛ ՀՀ քաղաքացիներ,ընդհանուր  հաշվարկով քանի՞սն են դիմում վարորդական իրավունք ստանալու համար, և դիմողներից քանի՞սն են ստանում այն:

- Վերջին հարցադրման հետ կապված Ճանապարհային ոստիկանությունում նման վիճակագրություն առկա չէ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League