Աֆղանստանում ոչնչացվել է Կունդուզ նահանգի թալիբների ղեկավարը
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի հյուսիսարևելյան շրջանում սպանվել է Կունդուզ նահանգի «նահանգապետը», որին նշանակել էր «Թալիբան» արմատական շարժումը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով աֆղանական հյուսիսարևելյան ոստիկանական շրջանի հրամանատարին, թալիբների ղեկավարն սպանվել է նախօրեին երեկոյան նահանգի մոտակայքում հասցված ավիահարվածի արդյունքում:
«Թալիբների ստվերային նահանգապետը և նրան ուղեկցող երեք անձինք մեքենայով ուղևորվելիս են եղել իրենց կացարան: Սպանվել են նաև Չահարադարա շրջանի նախկին ստվերային ղեկավարն ու թալիբների ռազմական հանձնաժողովի նախագահը», - ասել է հրամանատարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



