Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Արագածոտնի կրթօջախներում սննդի ապահովման գործընթացը

SOCIETY

«Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի մարզի 10 դպրոցներում, Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոցում և Աշտարակի 5 մանկապարտեզներում «Անվտանգ սնունդ` առողջ ապագա» խորագրով ծրագրի շրջանակներում երկու ամիս իրականացրել է շրջայցեր և փորձել պարզել, թե ինչ պայմաններում է կրթօջախներում իրականացվում սաների սննդով ապահովումը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ նախագահ Սիրուշ Խոյեցյանը նկատում է, որ մինչ ծրագիրն իրականացնելն իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնողն իր դպրոց հաճախող մեկ երեխայի հետ օրական դպրոց է ուղարկում 300-500 դրամ գումար՝ 6-7 ժամ դպրոցում անցկացնելու և բուֆետից օգտվելու համար: Եթե միջին հաշվով յուրաքանչյուր ընտանիք ունի 2-3 երեխա, ապա պարզ հաշվարկի արդյունքում կտեսնենք, որ 1 ընտանիքից դպրոցի բուֆետ է մտնում օրական 1000 դրամ, ինչն էլ ամսվա կտրվածքով կազմում է մոտ 21000 դրամ:

Սիրուշ Խոյեցյանը նշում է, որ ՀԿ ներկայացուցիչների հետ կրթօջախներ է այցելել նաև համապատասխան ծառայության մասնագետը։ Մանրամասն դիտարկվել է սննդով ապահովման ամբողջ գործընթացը՝ սկսած սննդի տեղափոխումից մինչև տեղում՝ բուֆետներում, սննդամթերքի պահպանումը, երեխաների սնվելու գործընթացը։ Ստուգվել են թե՜ սառնարանները, թե՜ տախտակները, տարաները, որոնց վրա տեղադրվում է մթերքը, թե խոհանոցային պարագաներն ու սպասքը։

Ի տարբերություն դպրոցների, որտեղ որոշակի թերացումներ արձանագրվել են` Սիրուշ Խոյեցյանը նկատում է, որ մանկապարտեզներում իրավիճակը բավականին լավ էր, և բացթողումներ գրեթե չեն արձանագրվել։

Թեմայի շուրջ նախաձեռնվել է հանդիպում դպրոցների ղեկավարների, բուժքույրերի, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ուսումնասիրությունների արդյունքները, նշվել են այն բացերը, որոնք շտկելու անհրաժեշտություն կա։ Մասնավորապես, նշվել է, որ բուֆետների աշխատակիցները պետք է իմանան իրենց պարտականությունները, կային դեպքեր, երբ բուֆետի աշխատողները տեղյակ չէին, որ պետք է սանգրքույկ ունենան, և ծրագրի արդյունքում նրանք ձեռք են բերել սանգրքույկներ։ Որոշ դպրոցների բուֆետներում աշխատակիցները չէին կրում սպիտակ վերնահագուստ։ Ծրագրի շրջանակներում ստեղծված կամավորական խումբը պարբերաբար այցելություններ էր կատարում դպրոցների բուֆետներ և զգուշացնում աշխատակիցներին սպասարկելիս կրել վերնահագուստը։

Ծրագրի ընթացքում այցելություն է կազմակերպվել նաև թիվ 1 հատուկ դպրոց, որտեղ, բացի համապատասխան ստուգումներից, ՀԿ-ն վերանորոգել է նաև խոհանոցն ու ճաշարանը։

Սիրուշ Խոյեցյանը նկատում է, որ ուսումնասիրության արդյունքները, գրանցված բացթողումներն ամփոփվում են, և դրանք կներկայացնեն մարզպետին, համապատասխան այլ կառույցների՝ կատարելով համապատասխան առաջարկներ։ ՀԿ ներկայացուցիչները նպատակ ունեն նման ուսումնասիրություններ կատարել նաև գյուղական համայնքների կրթօջախներում։ Նախաձեռնողները նշում են, որ ծրագիրն արդյունավետ է, քանի որ դրանք ավելի զգոն են դարձնում ուսումնական հաստատությունների ղեկավարներին, բուֆետների աշխատակիցներին»։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League