ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Ւրանի 18 կազմակերպության և ֆիզիկական անձանց նկատմամբ բալիստիկ հրթիռների զարգացմանը և այլ գործունեությանը մասնակցության համար, որն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում: Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը:
Ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել յոթ կազմակերպություն և հինգ մասնավոր անձ, որոնք աջակցում են Իրանի զինված ուժերին և Իսլամական Հեղափոխության պահակախմբի կորպուսին, ինչպես նաև «Իրանում գտնվող անդրազգային քրեական խումբ» և դրա հետ կապված երեք անձ:
Պետքարտուղարության պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել երկու իրանական կազմակերպություն, որոնք, ինչպես կարծում է ԱՄՆ-ն, ներգրավված են բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրում:
ԱՄՆ-ն սառեցրել է պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և մասնավոր անձանց ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և արգելել է ամերիկացիներին նրանց հետ գործարքներ իրականացնել:
Ընդ որում՝ ԱՄՆ-ն մեկ օր առաջ հաստատել էր, որ Իրանն իրենց գնահատմամբ պահպանում է Միջուկային ծրագրի գործողությունների համապարփակ ծրագրով ձեռք բերված պայմանավորվածությունները:



