ՃՏՊ Արմավիրի մարզում. գյուղատնտեսական աշխատանքի մեկնող 4 կանայք և վարորդը հոսպիտալացվել են
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 18-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 303 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Եղեգնուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեպի Եղեգնուտ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե քարերի և հայտնվել դաշտում՝ բետոնե հենասյուների վրա։
Վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդն ու 4 վիրավորները, որոնք կանայք էին, մեկնում էին դաշտ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու։



