ՍԱՊԾ-ն հայցադիմում է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանի
SOCIETYՍԱՊԾ-ն հայցադիմում է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Նարեկ Մանթաշյանի և Գեորգի Ավետիսյանի. այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի բաժինը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ ԶԼՄ-ների միջոցով տարածած զրպարտությունների և ապատեղեկատվության կապակցությամբ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախապատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ»:



