Պորոշենկոն խոստացել է վերականգնել սուվերենությունը Դոնբասում
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Դոնբասի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի՝ Մալոռոսիա ստեղծելու մասին հայտարարությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Lenta.ru-ն:
Պորոշենկոն վստահեցրել է, որ Կիևը կվերականգնի սուվերենությունը Դոնբասում և Ղրիմում:
Ավելի վաղ, Դոնբասի ժողովրդական հանրապետության ղեկավար Զախարչենկոն հայտարարել էր Մալոռոսիայի, որի մայրաքաղաքն է լինելու Դոնեցկ քաղաքը: ստեղծման մասին:
2014 թվականի ձմռանը Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում կիևյան իշխանությունները Ղրիմի և Դոնբասի միա մասին նկատմամբ կորցրին իրենց հսկողությունը: Մարտ ամսին անցկացված հանրաքվեի արդյունքներով այն վերամիավորվեց Ռուսաստանին: Ուկրաինական իշխանությունները չեն ընդունում հանրաքվեի արդյունքերը և այդ տարածքները համարում են Ռուսաստանի կողմից օկուպացված: Ապրիլ ամսից այդ տարածքներում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծվեցին Դոնբասի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները:



