Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի 12 համայնքներում իրականացվելու են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքներ

SOCIETY

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց  «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագիրը: ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող  ծրագրի շրջանակում նախատեսվում է փոխըմբռնման հուշագրի ստորագրում  ներկայացված հայտերի, հարցազրույցների եւ այցելությունների հիման վրա ընտրված 12 համայնքների հետ՝ Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Խաչփար՝ Արարատի մարզից եւ Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ, Առատաշեն՝ Արմավիրի մարզից: 

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ դրա հասանելիության կարգավորումը հասարակության յուրաքանչյուր անդամի, տնտեսության յուրաքանչյուր ճյուղի պարտավորություն է: Խնդիր կա քննարկելու եւ գտնելու ուղիներ, որոնք հնարավորություն կտան, օրինակ, ձկնարդյունաբերության համար օգտագործվող ստորգետնյա ջրային ռեսուրսները ներդնելու ոռոգման համակարգերում:

«Օրենքի համաձայն՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի վերականգնվող պաշարները 1,1 մլրդ խմ է, այսօր օգտագործվում է 1 մլրդ 670 մլն խմ: Սա դեռ նախորդ  տարվա սեպտեմբերի տվյալներն են. իհարկե, այս ժամանակահատվածում իրականացրել ենք մի շարք գործողություններ: Մասնավորապես, ձկնարդյունաբերության համար օգտագործվող ստորգետնյա ջրերը կազմում են 810 մլն խմ, եւ մեր գլխավոր խնդիրներից մեկն է առնվազն կիսով չափ այն նվազեցնել եւ ներդնել արդյունավետ օգտագործման համակարգ, այսինքն՝  ջրերի երկրորդական օգտագործման համակարգ, որի դեպքում կարող ենք արձանագրել, որ ջուրը մինչեւ վերջնական սպառումը կարող է միջանկյալ օգտագործման շրջանակում  ավելի մեծ արժեք ունենալ»,-«Արմենպրես»- հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը՝ խնդիրների շարքում առանձնացնելով ջրերի կորստի դեմ պայքարը, ինչպես նաեւ հեռացվող ջրային համակարգերի եւ որակի ապահովումը:  

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ ընդգծեց, որ այս ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող եւս երկու ծրագրերի տրամաբանական շարունակությունն է, որոնք նպատակաուղղված են Արմավիրի եւ Արարատի մարզերի ջրօգտագործման համակարգերի բարելավմանը եւ ջրախնայողական համակարգերի տեղադրմանը:

«Ի սկզբանե  խնդիրն եղել է, որ մենք ստորգետնյա ջրերի օգտագործման մասով ոչ արդյունավետ ենք, եւ գյուղատնտեսությունը մեծ նշանակություն է հատկացնում ոռոգման, ձկնաբուծական տնտեսություն արդյունավետ ջրօգտագործմանը: Փորձարկում ենք ջրախնայողական համակարգեր, որոնց շնորհիվ առնվազն 80 տոկոս ջրի խնայողություն կունենանք, ընդ որում՝ ոչ արդյունավետության հաշվին, այսինքն՝ չեն տուժում ձկնաբուծական տնտեսությունները»,-ասաց Գյուղատնտեսության փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ ԵՄ ֆինանսավորմամբ եւս մեկ ծրագիր են իրականացնելու՝ ուղղված կաթիլային ոռոգման ենթակառուցվածքների ստեղծմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով նույնպես մասնակցում էր ծրագրի պաշտոնական մեկնարկին, նշեց, որ նաեւ քաղաքացիների մասնակցությամբ եւ ջանքերով պետք է կարողանան լուծել հայաստանյան ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները: 

«Այս ծրագիրը համայնքների առաջնորդների ջանքերով պիտի իրականացվի, որը ցույց կտա, թե ինչպես ՀՀ քաղաքացին կարող է մասնակցել ջրային ռեսուրսների կառավարմանը»,-եզրափակեց ԱՄՆ դեսպանը: 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns