Ղրղզստանում նախագահի թեկնածություն է ներկայացրել 30 գործիչ
INTERNATIONAL NEWSՂրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 30 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:
Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ դնեն շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով գրավ: Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



