Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսանդր Մարկարով. «Թույլ քաղաքական ընդդիմության առկայությամբ ի հայտ են գալիս ծայրահեղ դրսևորումներ». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրացավ 2016թ. «Սասնա ծռեր» խմբի կողմից Երևանի Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու մեկ տարին: Անցած մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց հանրության քաղաքական ու հասարակական կյանքում, ի՞նչ հետևություններ եղան և այլ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

Ալեքսանդր Մարկարովն ասում է, որ հարձակումից հետո գնահատականներն ունեին տարբեր ուղղություններ. մի մասն ընդունում էր սա որպես մի արարք, որն իրականացրին բարի նպատակներ ունեցող մարդիկ, բայց արեցին դա չար ձևով: Մի մասն էլ համարում էին դա անօրինական գործողություն, որը դրդված արել էին մի խումբ մարդիկ՝ ելնելով իրենց պատկերացումներից իրականության վերաբերյալ:

Ըստ Մարկարովի՝ այս իրադարձությունը եղել է հաստատումն այն իրավիճակի, որ կա հանրության մեջ, երբ առկա է դժգոհություն տարբեր ուղղություններով: Նրա խոսքով խնդիրը կայանում է նրանում, որ ոչ ուժեղ քաղաքական ընդդիմության առկայության կամ բացակայության պարագայում ստեղծվում են իրավիճակներ, երբ ծայրահեղ դրսևորումներն ի հայտ են գալիս որպես հնարավոր սցենարներից մեկը:

«Ոչ ոք չի բացառում, որ նաև կանոնավոր քաղաքական կյանքի պարագայում այդպիսի իրադարձությունները չեն բացառվում, սակայն երբ քաղաքական այլընտրանքների ներկայացման ճանապարհները դժվարանում են կամ սահմանափակ են, այդպիսի իրադարձությունների հավանականությունը ավելի է մեծանում»,– նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ այն ինչ–որ իմաստով արձագանք էր ապրիլյան իրադարձություններին: Ըստ նրա՝ այն մի կողմից արձագանք է քաղաքականության, երկրի ներսում տեղի ունեցող իրավիճակին, մյուս կողմից էլ՝ հետապրիլյան իրավիճակին, երբ անհրաժեշտ է եղել տեսնել որոշակի պատասխաններ մեր անվտանգության հարցերի հետ կապված:

Մարկարովը նաև նշում է, որ «Սասնա ծռերի» անդամները բացարձակապես այն մարդկանց շարքին չէին պատկանում, ովքեր այդ հարցերի պատասխանը պիտի ներկայացնեին, բայց այն, որ պատասխանները պիտի ներկայացվեին հանրությանը լիովին հասկանալի էր և դրա պահանջարկը կար:

Ըստ մեր զրուցակցի՝ հուլիսյան դեպքերի արձագանքը մենք տեսանք սեպտեմբերին, երբ փոփոխության ենթարկվեց կառավարությունը: Այստեղ, սակայն, ըստ նրա՝ միանշանակորեն պետք չէ ընկալել, որ կառավարության փոփոխությունը դա արձագանքն է հուլիսյան այս իրադարձության, բայց պատճառահտևանքային կապեր կարող ենք տեսնել:

«Մենք տեսանք նաև քաղաքական այլ զարգացումներ: Տեսանք զանգված, որն ավելի քննադատաբար, բայց բարի–դրացիական է մոտենում իրավիճակին, և այս քննադատության նպատակը կայանում է փոփոխությունների, բարեփոխումների իրականացումը: Այս իմաստով վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին հանրության մեջ գոյություն ունեցող այլ ջրբաժաններ»,– նկատեց Ալեքսանդր Մարկարովը:

Հարցին, թե հասարակության մտածողության մեջ ինչ–որ բան փոխվե՞լ է և «Սասնա ծռերի» անդամների կալանավորումից հետո մարդիկ կվախենա՞ն ըմբոստանալ, թե բողոք ունենալու դեպքում միևնույն է դուրս կգան հրապարակ, պատասխանեց, որ հանցագործություն կատարող մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ են անում:

«Եթե խոսում ենք «Սասնա ծռերի» մասնակիցների գործողությունների և դրա հետևանքների մասին, ապա այդ մարդկանց մոտ իրականության ընկալումը էականորեն տարբերվում էր հանրության մեծամասնության ընկալումից: Գիտակցում էին, որ կատարում են քրեորեն պատժելի գործողություն՝ անկախ նրանից բարի կամ ոչ բարի ցանկություններ ունեին: Բայց արդյոք այս գործողությունը հիմք է հանդիսանալու մտածելու, որ այլևս նրանք չեն կրկնվելու:

Խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ մտածում են, թե ստեղծված իրավիճակի մեջ հնարավոր է դիմել տարբեր քայլերի՝ կոնվենցիոնալ և ոչ կոնվենցիոնալ: Կոնվենցիոնալ պայքարի միջոցները բողոքի ակցիաներն ու ցույցերն են: Բայց տվյալ դեպքում հանդիպեցինք ոչ կոնվենցիոնալ, ռազմականացված գործողության, որը ցանկացած երկրում՝ անկախ նրանից, թե ինչպիսի վարչակարգ է, պատժելի է: Ցանկացած երկրում կան մարդիկ, ովքեր ունեն նման տրամադրվածություն, բայց այլ հարց է, թե տրամադրվածությունից կանցնե՞ն կոնրետ գործողության: Տվյալ դեպքում տեսանք, որ անցան գործողության և ստացան համապատասխան ռեզոնանսը, որը դրսևորվեց և հանրային կարծիքի մեջ, և հետագա քաղաքական գործողության մեջ»,– նշեց Մարկարովը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League