Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ավելի քան 9 միլիոն դրամ՝ Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու նպատակով. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ ավելացվել է այս տարվա բյուջեում վերաբաշխում անելու և Գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Մասնավորապես, այս որոշմամբ նախատեսվում է Գյուղնախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 9 միլիոն 29 հազար 300 դրամ տրամադրել՝ Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Ըստ որոշման նախագծի՝ Ջերմուկ քաղաքի սոցիալ–տնտեսական զարգացման գործում զբոսաշրջությունն ունի գերակա առաջնահերթություն: Զբոսաշրջության զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակով սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Նախագծում ասված է, որ առողջարանային տուրիզմի կենտրոն Ջերմուկ քաղաքը յուրաքանչյուր տարի հյուրընկալում է մեծ թվով բուժվողների, հանգստացողների և զբոսաշրջիկների. «Բուժման ու սպասարկման ծառայությունից հիմնականում գոհ լինելով հանդերձ՝ նրանք դժգոհում են խայթող միջատների առատությունից, որի հետևանքով բնության գրկում բուժման և հանգստի համար կարևոր նշանակություն ունեցող հետիոտնի զբոսանքները դառնում են տհաճ, երբեմն անհնար»,– կարդում ենք մենք:

Ծրագրով նախատեսվում է Ջերմուկ քաղաքի 80 հա տարածքում իրականացնել սեզոնային միջոցառումներ 2 փուլով` ուղղված մոծակների, ինչպես նաև ճանճերի, մլակների, մժեղների, տզերի, մոսկիթների և այլ միջատների քանակական բազմազանության նվազեցմանը:

Այսպես, զբոսաշրջության գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը: Մոծակների և խայթող այլ միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար նախագծով պահանջվող գումարը կազմում է 9 միլիոն 29 հազար 280 դրամ, որից տրակտորիստի ծառայության վճարը՝ ներառյալ տեխնիկան, կազմում է 3 միլիոն 680 հազար դրամ. 1 հա–ի դիմաց 23 հազար դրամ, իսկ աշխատանքն ընդգրկելու է 160 հա: Բանվորի աշխատանքի վճարը կկազմի 960 հազար, դիզվառելիքի ձեռքբերումը 614 հազար 400, թունաքիմիկատի ձեռքբերումը 1 միլիոն 920 հազար, գործուղման ծախսերը 350 հազար դրամ, իսկ ԱԱՀ–ն էլ՝ 1 միլիոն 504 հազար 880 դրամ:

Միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման և յուրաքանչյուր փուլի ավարտից հետո արդյունավետության գնահատման համար կկատարվի անհրաժեշտ մշտադիտարկում` համաճարակաբանական վերլուծություն, տեղանքի ուսումնասիրություն, միջատների կենսագոյատևման տարածքների ճշգրտումներ: Ծրագրով նախատեսվում է միջատների կենսաբանական զարգացման փուլերում դրանց հասուն և թրթուրային ձևերի նկատմամբ ցողարկիչ–մեքենայով աէրոզոլ հեղացրման և ցողարկման մեթոդներով տարածքների մշակում մինչև միջատների կենսաբանական ակտիվության շրջանի ավարտը:

Հավելենք, որ այս նախագծի մշակման աշխատանքներում ներգրավվել են Գյուղատնտեսության, Առողջապահության և Բնապահպանության նախարարությունները, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ն ու Ջերմուկի համայնքապետարանը։

Այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ ընդամենը 2 տարի առաջ՝ 2015 թ. նշված ծառայությունն իրականացնելու համար նախատեսվել էր ծախսել 15 միլիոն դրամից ավելի գումար, իսկ 2014 թ. կրկնակի քիչ՝ 4,5 միլիոն դրամ: Ստացվում է, որ կառավարությունը 2015 թ. հետո վերանայել է իր «քաղաքականությունը» և կամ փոփոխված կառավարությունը մոծակների դեմ պայքարում ավելորդ գումար, ինչպես նախկինում էր, այլևս չունի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League