Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել համազգային գործադուլ անցկացնել Մադուրոյի դեմ
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել 24 ժամ տևողությամբ համազգային գործադուլ անցկացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ժամանակը եկել է»,-ասել է ընդդմիության առաջնորդ Ֆրեդի Գևարան Դեմոկրատական միության կոալիցիայի անունից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հուլիսի 16-ին Վենեսուելայի ընդդիմությունը ոչ պաշտոնական հանրաքվե կանցկացնի՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը եկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որը պլանավորում է փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից Վենեսուելայում զանգվածային փողոցային ակցիաներ են անցկացվում: Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է առնվազն 100 մարդ:
Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել խորհրդարանի իշխանությունը, որն ընտրությունների արդյունքում ընդդիմադիր է դարձել:



