Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հարսս վախից 8 ամսական երեխային կորցրեց. բնակիչների հիշողությունները ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց

SOCIETY

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց հարակից տարածքի տների բնակիչները մղձավանջի պես են հիշում հուլիսի 17-ի լուսաբացը: Գիշերը կրակոցների ձայներից էին արթնացել, իսկ լուսադեմին ոստիկանության ծառայողներն էին եկել եւ պահանջել անհապաղ լքել տները. շատերը չէին էլ հասցրել հասկանալ՝ ինչ է կատարվում, արթնացրել էին քնած երեխաներին, վերցրել առաջին անհրաժեշտության իրերը եւ հեռացել տներից:

Ոստիկանության ՊՊԾ գնդի հետնամասում գտնվող Բուռնազյան փողոցի բնակչուհի Գայանե Գալստյանը երբեք չի մոռանա 2016թ. հուլիսի 17-ը. այդ օրն ապրումների պատճառով հղիության 8-րդ ամսում գտնվող հարսը կորցրեց պտղին. «Առավոտյան ոստիկանները որ եկան, ասացին՝ արագ հավաքվեք, կարող ա ձեր վրա էլ կրակեն, վտանգավոր է այստեղ մնալը, հարսս վախեցել էր: Երեխան փորի մեջ մահացել էր, վիժեց 8 ամսական երեխուն: Այսօր արդեն ոչ մի սփոփիչ բան չեն կարող անել, որովհետեւ ինչ էլ որ անեն՝ մեր երեխուն չեն վերադարձնի...»:

Տիկին Գայանեի տան տանիքը ոստիկաններն այդ օրերին քանդել էին եւ դիպուկահարներ տեղակայել։ Միակ փոխհատուցումը, որ ստացել են քանդված տանիքի դիմաց, Երեւանի քաղաքապետարանի տված 20 հազար դրամն է. «Մինչեւ այսօր էլ չենք կարողացել տանիքը սարքել, որովհետեւ գումար չունենք: Այս տարի ենք փորձելու վերականգնել, որովհետեւ անձրեւ որ գալիս է, լցվում է տուն»:

Տներն անհապաղ լքելու ոստիկանների պահանջին Բուռնազյան եւ Սուվորով փողոցների բնակիչներից շատերը չէին հնազանդվել. որոշել էին մնալ իրենց տներում՝ ոմանք գնալու տեղ չունեին, մյուսներն էլ ուզում էին մնալ եւ պաշտպանել իրենց սեփականությունը:  Տղամարդիկ կանանց ու երեխաներին տեղավորել էին հարազատների տներում, իրենք մնացել։ Աշոտ Հակոբյանը հարեւան տղամարդկանց հետ երկու շաբաթ առանց հոսանքի, գազի է ապրել. այդ օրերից մնացած հիշողությունը փողոց կայանված մարտական մեքենաներն են, զինված ոստիկաններն, վախը եւ անորոշությունը։

«Տրանսպորտ չկար, գնալ-գալ չկար, կապը կտրվել էր արտաքին աշխարհի հետ, նորմալ չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում: Անգամ կենտրոն չէինք կարողանում իջնել, որովհետեւ շրջափակված էինք, նստեցինք տներում, մինչեւ հանգուցալուծումն եղավ»,-պատմում է նա:

Սարիթաղցիների համար մղձավանջն սկսվեց հուլիսի 19-ին․ մի քանի օր առանց էլեկտրականության, գազի ու ջրի գոյատեւող բնակիչների համբերությունը հատեց, տղամադրիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով անհապաղ լուծել այդ հարցը: Արդյունքում բախումներ եղան ոստիկանության եւ բնակիչների միջեւ, որի հետեւանքով մինչեւ այժմ 10 սարիթաղցի կալանավորված է եւ սպասում է դատավարության ավարտին:

«Տղերքին տարել, փակել են առանց հիմնավոր ապացույցների: Մենք ընդամենը տարրական պայմաններ էինք պահանջում, որովհետեւ հնարավոր չէր այդպես ապրել: 40 աստիճան շոգին չունեինք գազ, լույս, տրանսպորտ, ինտերնետից էլ զրկված էինք, չէինք էլ հասկանում՝ ինչ է կատարվում: Այսօր փակել են 10 տղամարդու, որոնք իրենց ընտանիքներին կերակրող ձեռքերն էին, կալանավորվել են ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա»,-ասում է կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝  տիկին Լալան:

Սարիթաղցիներն այդ ժամանակ չէին պատկերացնում, որ իրական մղձավանջը դեռ առջեւում է։ Հուլիսի 29-ին ոստիկանները շրջափակման մեջ վերցրին «Սասնա ծռերին» աջակցող ցուցարարներին եւ սկսվեց ծեծուջարդը։ Սարիթաղցիների հիշողություններում մինչեւ հիմա մնացել են ոստիկանների հետապնդումներից իրենց բակերում թաքնված ցուցարարների արյունոտ վերքերն ու իրենց տներում նրանց փնտրող ոստիկանների սպառնալիքները։

«Այսօրվա նման հիշում եմ մեր հարեւանի վառվող տունը, ծեծված քաղաքացիներին, մեզ սպառնացող ոստիկաններին: Մենք չէինք վախենում՝ օգնել ենք՝ ում որ կարողացել ենք: Երեւի երբեք չենք էլ մոռանա»,- ասում է սարիթաղցի Սիլվա տատիկը։

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns