Ինչպես են հուսահատ սիրիացիները փախչում հայրենիքից (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՍիրիայի տարածքում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրենց հայրենիքը հուսահատ լքող փախստականների թիվն օրեցօր ավելանում է: Միայն անցած 10 օրվա ընթացքում Թուրքիայի սահմանը հատել է 13.000 քաղաքացի:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երեկ փախստականների հոծ բազմությունը, քանդելով ցանցապատ սահմանը, փորձել է հարևան պետություն փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Թալ Աբյադ քաղաքից:
Սակայն ԻՊ-ի զինված գրոհայիններն արգելել են տղամարդկանց, կանանց ու երեխաներին հատել թուրքական սահմանը: Այնուհանդերձ՝ քուրդ գրոհայինների ու ամերիկյան օդուժի հարձակումներից հետո ԻՊ-ի ահաբեկիչների դիրքերը թուլացել են, ինչից հետո Թալ Աբյադի բնակիչները փախել են Թուրքիա:






1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



