Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռն առանձնակի չի ոգևորել թուրքերին. թուրքագետ
SOCIETYԹուրքագետ Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռն առանձնակի չի ոգևորել թուրքական զանգվածային լրատվության միջոցներին:«Նրանք այլ խնդիրներով են զբաղված. ներքին խնդիրները Թուրքիայում շատ են»,- Արմենպրեսի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Չաքրյանը:
Նրա խոսքով` հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության ճանաչման փուլում զգալի հաջողությունների է հասել, սակայն հարցը համապարփակ մոտեցում է պահանջում: Ժխտողականության քրեականացման հարցում ևս որոշակի տեղաշարժեր արձանագրել ենք, սակայն ՄԻԵԴ որոշումը կարող է հարվածել այս գործընթացին: Նա մտավախություն հայտնեց, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է այլևս չկաշկանդել Եվրոպայում ապրող մոտ հինգ միլիոն թուրքերին Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում:



